Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քայլեր են ձեռնարկվելու քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

23:01 , 21 Մարտ 2019

Կառավարության մարտի 21-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարկերի իրական տոկոսների հարցին և նշել. «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և մանրամասներ է ներկայացրել դրանց ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Եվս մեկ անգամ ընդգծելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման կարևորությունը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ոչ միայն ֆինանսական, այլև բոլոր հարաբերություններում ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ ամեն մարդ, ի վերջո, ինքն է պատասխանատու իր գործունեության հետևանքների համար: Ցավոք, սա մի բան է, որ Հայաստանի Հանրապետությունում շատ դեպքերում արձանագրված չէ: Ես նամակներ եմ ստանում, օրինակ՝ մարդը մարդ է սպանել, բայց, գիտեք, այնպիսի վատ վիճակում է, սոցիալական խնդիր ունի, երեխաներ և այլն: Մարդն ինքն իր արարքից առաջ չի՞ մտածել երեխաների և այդ ամենի մասին: Հիմա փորձ է արվում իր կատարած արարքի պատասխանատվությունը դնել ուրիշի վրա: Սա, կարծում եմ, գիտակցական ամենակարևոր այն փոփոխություններից մեկն է, որ մենք պետք է ունենանք: Մեզնից յուրաքանչյուրն անձամբ ինքն է պատասխանատու իր որևէ գործողության և դրա հետևանքների համար: Սա չի նշանակում, որ կառավարությունը քաղաքացիներին մենակ է թողնում: Ո՛չ, կառավարությունն ուզում է քաղաքացիների հետ այս երկխոսությունն ունենալ, որպեսզի մեկս մյուսի համար հնարավորինս քիչ վատ իրավիճակներ ստեղծենք, հետո մեկս մյուսի վրա գցենք իրավիճակի պատասխանատվությունը»:

Նիկոլ Փաշինյանը հորդորել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և դրանից ածանցվող խնդիրները պահել ուշադրության կենտրոնում:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն առաջարկել է մարտի 26-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ արտա¬հերթ նիստ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: