Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քաղաքացիները ՀՀ ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը

Վերադարձ լուրերի բաժին

15:20 , 22 Մայիս 2019

«GALLUP International association»-ի հարցումների համաձայն՝ Հայաստանում քաղաքացիները ներկա պահին պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը: Այդ մասին մայիսի 22-ին ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք նշել ըստ իրենց ներկա պահին մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: 45%-ը նշել է գործազրկությունը, 40,5%` տնտեսական վիճակը, 26,8%-ը`ցածր թոշակներն ու աշխատավարձերը, 26,1%-ը նշել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումների համաձայն` արտագաղթն ամենակարևոր խնդիր են համարել 10.5%-ը, կոռուպցիան` 7,4%-ը, ամենացածր կարևորությունը տվել են ահաբեկչությանը` 0.2%: Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: