Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քաղաքացիները գործադիրից ակնկալում են թոշակների և աշխատավարձերի բարձրացում

Վերադարձ լուրերի բաժին

02:10 , 23 Մայիս 2019

«GALLUP International association»-ի իրականացված հարցումների մասնակիցների մեծամասնությունն առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունից թոշակների և աշխատավարձերի բարձրացում ու հարկերի նվազեցում է ակնկալում: Այդ մասին ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք ասել, թե ինչ տնտեսական սպասումներ ունեն ՀՀ կառավարությունից առաջիկա մեկ տարվա ընթացքում: 31,3%-ը նշել է` կառավարությունը կբարձրացնի թոշակները, աշխատավարձերը, կնվազեցնի հարկերը, 28,3%-ը` կառավարությունը բոլոր տնտեսվարողներին կբերի օրենքի դաշտ, իսկ 23,7%-ը, որ կառավարությունը շոշափելի քայլեր իրականացնելով ունակ կլինի բարելավել ՀՀ տնտեսության վիճակը»,- ասաց Նավասարդյանը:

Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Դավիթ Անանյանը պատասխանել է ընդդիմախոսներին

Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյան հոդված է հրապարակել ՀՀ պետական բյուջեի եւ տնտեսության զարգացման մասին։

Բողոքի ցույց՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա են իրականացնում բնապահպան ակտիվիստները և Ջերմուկ քաղաքի բնակիչների մի մասը: