Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

14:00 , 09 Դեկտեմբեր 2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության և Ամերիաբանկի համատեղ նախաձեռնությամբ Երևանում բացված ցուցահանդեսն առաջին անգամ է կազմակերպվում տարածաշրջանում: Միջոցառման շրջանակում ներկայացվել են տարբեր երկրների ավելի քան 20 ինտերակտիվ ռոբոտ և հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:

robot01

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի և «Ռոբոտների կորպորացիա» ընկերության տնօրեն Իգոր Նիկիտինի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ռոբոտների հնարավորություններին: Քաղաքապետին ներկայացնելով նախագծի նպատակն ու առանձնահատկությունները՝ Իգոր Նիկիտինը նշել է, որ Երևանում բացված ցուցահանդեսը այցելուներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ ճարտարագիտական մտքի նորույթներին՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից բերված ռոբոտների միջոցով:

robot07

Նշվել է նաև, որ նախագծի կարևորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի և դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր մակարդակներում` մասնակից ռոբոտների ընտրությանը, ուղեկցվող միջոցառումներին ու էքսկուրսիաներին:

robot06

Հարկ է նշել, որ «Ռոբոտների շքերթն» առաջին անգամ կազմակերպվել է 2014թ. Մոսկվայում և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ողջ պատմության մեջ: Այնուհետ ցուցահանդեսը հյուրընկալվել է Սոչիում, Կրասնոդարում, Սանկտ Պետերբուրգում, Մինսկում և Եկատերինբուրգում:

robot04

Երևանում ցուցահանդեսը կգործի ս.թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2016թ. հունվարի 10-ը, որի շրջանակում այցելուները կկարողանան անձամբ ծանոթանալ ներկայացված ռոբոտներից յուրաքանչյուրի հնարավորություններին, շփվել նրանց հետ, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել:

robot05

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ատեստավորվում են

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…