Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քաղաքաշինության կոմիտեն շնորհավորում է Շինարարի տոնը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:41 , 13 Օգոստոս 2018

Ամենախաղաղարար մասնագիտությունը՝ ավերումի դեմ կառուցում, ամայացման դեմ՝ շենացում

 ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ, Շինարարի տոնը նշվում է օգոստոս ամսվա երկրորդ կիրակի օրը։

Շինարարն ամենախաղաղարար մասնագիտություններից մեկն է։ Այն ձեռնոց է նետում ժամանակակից պայթյունավտանգ աշխարհին՝ ավերումի դեմ կառուցում, ամայացման դեմ՝ շենացում։

Այս խոսքերն առավել քան տեղին են հայ շինարարի համար, որը մեր ժողովրդի պատմության տարբեր դժվարին ժամանակահատվածներում կառուցելով է պայքարել։ Կառուցել և հաղթել։

Նրա հազարամյակներ առաջ կառուցած ամրոցներն ու կամուրջները, հոգևոր ու ռազմական նշանակության կառույցներն այսօր էլ հիացնում են արարողի վարպետությամբ։ Վարպետներ, որոնք իրենց փորձն ու գիտելիքները սերնդեսերունդ փոխանցելով` ստեղծել են դարերի համար մնայուն արժեքներ:

Շուրջ երեկ տասնամյակ է, ինչ հայ շինարարը կառուցում է անկախ Հայաստանում։ Այս ընթացքում կառուցապատվել և բարեկարգվել են հանրապետության շատ բնակավայրեր, բարելավվել ճանապարհներ, ջրատարներ ու հեռահաղորդակցության ցանցեր, շահագործման են հանձնվել արտադրական, հասարակական, տարբեր նշանակության այլ կառույցներ։

Շնորհավորելով բոլոր շինարարներին, մաղթում ենք շինարարության աճող ծավալներ, օրնիբուն աշխատող շինարարական կռունկներ և աշխույժ շինհրապարակներ։

Մաղթում ենք անսպառ աշխատանք։

Քաղաքաշինության կոմիտե

 

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ