Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քաղաքական շահարկումների պատճառով առաջացած գնաճային սպասումները չեզոքացել են. ԿԲ

Վերադարձ լուրերի բաժին

10:15 , 06 Մարտ 2018

ՀՀ Կենտրոնական բանկի գնահատումների համաձայն՝ հասարակության գնաճային սպասումները 2017 թվականի չորրորդ և 2018 թվականի առաջին եռամսյակներում շարունակել են ավելանալ՝ պայմանավորված ներքին գների վրա մի քանի ապրանքների միջազգային գների աճի փոխանցմամբ և հարկային ու մաքսային օրենսդրության փոփոխություններով։ Այս մասին նշվում է ԿԲ Դրամավարկային քաղաքականության 2018 թվականի առաջին եռամսյակի ծրագրում և 2017-ի չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության մեջ։

Հաշվի առնելով այդ ամենը՝ ԿԲ-ն գնահատում է, որ գնաճային սպասումները չորրորդ եռամսյակի ընթացքում աճել են՝ կազմելով 2.9%, իսկ առկա լրացուցիչ գնաճային սպասումները հիմնականում չեզոքացել են։ Ինչպես նշվում է պարզաբանման մեջ, լրացուցիչ գնաճային սպասումները տվյալ դեպքում վերաբերում են սպասումների այն մասին, որոնք պայմանավորված չեն փաստացի և ռացիոնալ կանխատեսված գնաճի զարգացումներով, այլ առաջանում են ըստ այլ գործոնների, օրինակ՝ քաղաքական շահարկումներով։

2017 թվականի չորրորդ եռամսյակում ԿԲ կողմից անցկացված հարցման արդյունքներով՝ տնային տնտեսությունների 37%-ը կարծիք է հայտնել, որ գնաճը մոտակա 1 տարում կլինի բարձր, շատ բարձր կամ դժվարացել է պատասխանել։ Մինչդեռ նախորդ եռամսյակում նման պատասխանները կազմել էին ընդամենը 18%։ Ըստ ԿԲ-ի, սա զգալի ավելացում է մեկ եռամսյակի կտրվածքով, որի պարագայում անգամ 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում (4% ±1.5%):

cb-spasumner

Առաջիկա ժամանակահատվածում գնաճային սպասումները, ինչպես և սպասվում էր, ըստ ԿԲ-ի՝ կշարունակեն ավելանալ՝ կանխատեսվող հորիզոնում խարսխվելով գնաճի նպատակային ցուցանիշի շուրջ։

Իսկ ինչպես են ազդել 2018 թվականի սկզբից ուժի մեջ մտած հարկային և մաքսային օրենսդրության փոփոխությունները գնաճի վրա։

ԿԲ-ն այդ փոփոխությունների ուղղակի և անուղղակի ազդեցություններն ի սկզբանե գնահատում էր մինչև 1 տոկոսային կետ։

Այժմ արդեն հրապարակվել են գնաճի փաստացի ցուցանիշները, և վերը նշված փոփոխությունների հետևանքով տեղի ունեցած գնաճի ուղղակի ազդեցությունը, ըստ ԿԲ-ի, կազմել է 0.4 տոկոսային կետ։ Իսկ անուղղակի ազդեցություն առայժմ չի արձանագրվել, մասնավորապես՝ տրանսպորտային ծառայությունների գնաճը հունվարին կազմել է 0.2%, որն ամբողջությամբ պայմանավորվել է օդային տրանսպորտի սակագնի 0.5% աճով (նպաստումը գնաճին՝ 0.004 տոկոսային կետ)։ Վերջինս պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի զգալի արժևորմամբ, որով և ավանդաբար գնանշվում են միջազգային օդային ուղևորափոխադրումների սակագները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ