Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քաղավիացիայի պետի առաջարկը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը

Վերադարձ լուրերի բաժին

19:48 , 03 Մարտ 2016

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հրապարակել է «Ավիատոմսերի գները 2016թ.-ի հունիս և հուլիս ամիսների համար» ուսումնասիրությունը, որի համաձայն` այս տարի ամռանը Երևանն ավելի շատ համակցող չվերթեր կունենա, քանի որ Երևան չվերթեր իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացրել են իրենց չվերթերի հաճախականությունը և ուղղությունները:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն էլ այս կապակցությամբ ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Խրախուսելի է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության «Ավիատոմսերի գները 2016թ.-ի հունիս և հուլիս ամիսների համար» հրապարակած ուսումնասիրությունը, ինչը միտված է հանրության հետ ավելի սերտ աշխատելուն: Առաջարկում եմ անցնել առաջ,  կատարել հաջորդ քայլը և ներկայացնել համեմատական վերլուծություն օդանավակայանների սակագների առումով, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական օդանավակայանների` համադրելով «Զվարթնոց»-ի հետ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: