Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քաղավիացիայի կոմիտեն քննարկում է օդանավերի մասերի արտադրություն կազմակերպելու հարցը

Վերադարձ լուրերի բաժին

14:57 , 15 Հուլիս 2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն քննարկումներ է անցկացնում ներդրողների հետ` Հայաստանում օդանավերի մասերի արտադրություն կազմակերպելու համար: Քննարկվում է նաև ներդրումային ծրագիր՝ կապված օդանավերի վերանորոգման հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում այդ մասին նշեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Ներկայում չէի ցանկանա ընկերությունների անուններ տալ, սպասենք քննարկումների ավարտին: Եթե ստացվի, ապա խոսքը 1000-ից ավելի աշխատատեղի ստեղծման մասին», -ասաց Տաթևիկ Ռևազյանը: Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք այդ ոլորտում անհրաժեշտ մասնագետներ կա՞ն, Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ զուգահեռ պետք է լուծվի նաև այդ հարցը:

«Այսօր մեր ավիացիոն-տեխնիկական ուսումնարանը շատ վատ վիճակում է: Եթե գաք մեր շենքը տեսնեք, իրոք, կտխրեք: Համոզված չեմ, որ մեր ներդրողները հենց մեր ուսումնարանում ներդրումներ կանեն, կարող է ցանկանան որպես մասնավոր սկսել: Դա բանակցություններից հետո պարզ կլինի: Հետաքրքրություն կա օդաչուների, ինչպես նաև ինժեներների համար դպրոց բացելու հարցի նկատմամբ», – ավելացրեց Ռևազյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նոր սրացում Ամուլսարում

«Լիդիան Արմենիան» էլ պարզաբանել է՝ հեռացրել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակները։

ԱԱՀ և հիփոթեկային տոկոսների վերադարձը եղել է ավելի քան 171 միլիարդ դրամ

Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019 թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը: