Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոքրիկ միլիոնատերերը

Վերադարձ լուրերի բաժին

14:13 , 20 Դեկտեմբեր 2019

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում բնակվող 5-ամյա Նաստյա Ռաձինսկայան ամենահարուստ YouTube բլոգերների ցուցակում, 2019 թ. 18 միլիոն դոլար տարեկան եկամտով, զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Ամերիկյան Ֆորբսը նշել է, որ Նաստյայի և նրա հայրիկի յութուբյան ալիքներն ամենադիտվողն ու ամենարագ աճողն են վիդեոհոսթինգի տիրույթում: Նրա բոլոր բաժանորդների ընդհանուր թիվն անցնում է 107 միլիոնից: Բոլոր բաժանորդները միասին՝ Նաստյայի տեսագրությունները դիտել են 42 միլիարդ անգամ: Աղջիկը և նրա հայրիկը հոլովակներ են թողարկում յոթ լեզվով: Legoland-ը և Dannon-ը նրանց հետ համագործակցության համար տարեկան մի քանի միլիոն դոլար են ծախսում:

Ամենահարուստ մանկական յութուբյան բլորգերների ցուցակի երկրորդ տեղում է Dude Perfect ալիքը, որի տարեկան եկամուտը 2019 թ. կազմել է 20 միլիոն դոլար: Տեսաբլոգի հեղինակները հայտնի են իրենց հնարքներով: Նրանք իրենց շոուն ունեն Nickelodeon ալիքով:

Վարկանշային ցուցակի առաջին տեղում է 8-ամյա Ռայան Քաջին: Նա իր յութուբյան կարիերան սկսել է 3 տարեկան հասակում: Ֆորբսը նրա եկամուտը գնահատել է տարեկան 26 միլիոն դոլար: Քաջին նույնիսկ սկսել է սեփական բրենդային հագուստի ու խաղալիքների արտադրությունը: Նա նույնպես մանկական Nickelodeon հեռուստաալիքով ունի իր շոուն: Նրա հետ համագործակցում է նաև Hulu սթրիմինգային ծառայությունը:

Forbes-ը բլոգերների եկամուտը հաշվել է 2018 թ. հունիսի 1-ից մինչև 2019 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Հաշվի չեն առնվել հարկերը, գործակալների, մենեջերների և փաստաբանների վճարները: Հանդեսը որպես «յութուբյան աստղ» համարել է նրանց, ում համար վիդեոհոսթինգը եկամտի հիմնական աղբյուրն է:

Forbes

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: