Invalid username or password
Տեղի է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 17-րդ արտահերթ նիստը։ Օրակարգում եղել է նաև մետաղի ջարդոնի պետական տուրքին վերաբերող նախագիծը երկրորդ ընթերցումից առաջ հաստատելու հարցը։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ ի սկզբանե նախատեսվում էր նախագիծը ընդունել արագացված ռեժիմով՝ առաջին և երկրորդ ընթերումները կազմակերպել 24 ժամում, սակայն կառավարության հետ ԱԺ-ն համաձայնության եկավ, որ երկրորդ ընթերցումը 24 ժամյա ռեժիմից հանվի, քանի որ ԱԺ-ին ժամանակ է պետք խնդրին ծանոթանալու համար։
«Այս կարճ ժամանակում որքանով հնարավոր է՝ հասցրեցինք ծանոթանալ խնդրին և առաջարկվող լուծման հետևանքներին։
Արդյունքում՝
1. Մետաղի ջարդոնի արտահանման պետական տուրքը նվազեցրեցինք՝ 1 տոննայի համար նախկին 80 000 դրամի փոխարեն սահմանելով 60 000 դրամ:
2. Հայկական ծագման ջարդոնի նկատմամբ տուրք կիրառելու դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգեցինք. ի սկզբանե նախատեսվում էր ուժի մեջ մտցնել հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը, լրամշակված տարբերակով ուժի մեջ կմտնի 2019 թվականի սեպտեմբերի 10-ից։ Սրանով ժամանակ տվեցինք մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող փոքր ընկերություններին կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները և ադապտացվել նոր կանոններին։
3. Պայմանավորվեցինք, որ էկոնոմիկայի նախարարության հետ միասին առաջիկա ամիսներին կմշակենք մետաղի ջարդոնի արդյունավետ օգտագործման մեխանիզմ, որպեսզի և՛ տեղական արտադրողները հումք ունենան, և ջարդոնը չկուտակվի երկրում, այլ արտահանվի՝ համապատասխան եկամուտներ ապահովելով երկրի համար»,- մանրամասնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Դիտումներ 336
«Լիդիան Արմենիա». «Աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների բացակայության հետևանքով արտագաղթի աճի տեմպերը ակնհայտ են»:
Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և ՓՄՁ ռազմավարության մշակման ընթացքը։
Այդ մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: