Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոփոխություններ են նախատեսվում ՀՀ պետբյուջեում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

16:39 , 24 Ապրիլ 2020

Գործադիրն ապրիլի 23-ի նիստում hավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է թույլատրել կառավարությանը՝ 2019 թ. դեկտեմբերին Չինաստանում բռնկված և կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում տարածված և 2020 թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության հետևանքների (այդ թվում նաև՝ տնտեսական) չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել ՀՀ 2020 թ. պետբյուջեում՝ ապահովելով հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմով: Հիմնավորման համաձայն՝ նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած վերոնշյալ բացասական գործոնների՝ պետական բյուջեի վրա ազդեցությունները գնահատվել են հետևյալ ուղղություններով. հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կրճատում, անվանական ՀՆԱ-ի կրճատման հետևանքով հարկային եկամուտների նվազում, պետական բյուջեի պակասուրդի և պետական պարտքի աճ: Վերջինիս պարագայում, պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսական աջակցության հավելյալ միջոցառումներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Արդյունքում պետական բյուջեի պակասուրդը կաճի և անհրաժեշտություն կառաջանա ներգրավել նաև պետական պարտք ներքին և արտաքին աղբյուրներից։

ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության արդյունքում գնահատվել է, որ 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով: Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ։

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է: