Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոփոխություններ աջակցության 8️-րդ փաթեթում

Վերադարձ լուրերի բաժին

15:49 , 30 Ապրիլ 2020

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը ընդլայնվել է շուրջ 36 հազար շահառուով, և այս փոփոխությամբ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս հանդիսանում են Շահառու այն պարագայում, եթե 2020թ․-ի մարտի դրությամբ հանդիսացել են Տուժած ոլորտների քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ։

8-րդ միջոցառման Տուժած ոլորտներն են համարվում նաև հետևյալ գործունեություն իրականացնող տնտեսվարողները՝
• Հագուստի արտադրություն.
• Կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
• Կահույքի արտադրություն.
• Թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
• Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
• Օդային տրանսպորտի գործունեություն.
• Կինոթատրոնների գործունեություն.
• Լուսանկարչության բնագավառում գործունեություն.
• Ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
• Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
• Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
• Լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,
• Պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն):

Դիմումները կարող են լրացնել մայիսի 4-ից սկսած։
EconoMood

8-rd_program

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: