Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Փոփոխությունների արագությունն ու անկանխատեսելիությունը մեծացել են». Տիգրան Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

18:40 , 25 Մայիս 2016

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն Աստանայում, ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային խորհրդաժողովին, անդրադարձել է ժամանակակից մակրոտնտեսական մարտահրավերներին, որոնց պատասխանն է տարածաշրջանային ինտեգրումը:

Ինչպես տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը, իր ելույթում Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին 10-15 տարում 15 տարում աշխարհում տեղի են ունեցել մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք ազդել են մակրոտնտեսական վիճակի վրա:

«Նախ՝ մեծացել են փոփոխությունների արագությունն ու անկանխատեսելիությունը: Շատ արագ է փոխվում ղեկավարների օրակարգը, առաջանում են նոր մարտահրավերներ և ռիսկեր, միաժամանակ՝ նոր հնարավորություններ:

Երկրորդ՝ աշխարհն ավելի է փոքրացել և խորացել է երկրների տնտեսությունների փոխկապակցվածությունը: Բացի այդ, ՀՆԱ-ի աճի տեմպերը դարձյալ գերազանցել են արտաքին առևտրի աճի տեմպերը, իսկ հավելադիր արժեքն առավելագույնի է հասնում մտավոր աշխատանքի առավել մեծ մասնաբաժնով և բարձր որակավորում ունեցող ծառայությունների նոր ճյուղերում, որտեղ զարգացող երկրները զիջում են զարգացած երկրներին:

Իրականացվող ծրագրերն ու մակրոտնտեսական կարգավորման ոլորտում քաղաքականությունը բավարար չէ:

Հարկ է հիշել մեր տարածաշրջանում ազգային արժույթների փոխարժեքների տատանումների հետ կապված վիճակը՝ կապված հումքային ապրանքների գնանկման հետ, որը զգալիորեն ազդեց մակրոտնտեսական վիճակի վրա:

Այն հատկապես զգացին փոքր տնտեսությունները, որոնք բախվեցին արտահանման պոտենցիալի կորուստի սպառնալիքին, «ինչը ստիպեց բոլոր պետություններին ձեռնարկել արտակարգ կայունացնող միջոցառումներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ տարածաշրջանային ինտեգրումը պատասխան է ժամանակակից մակրոտնտեսական մարտահրավերներին.

«Մասնավորապես, դրանով է այսօր զբաղվում Եվրասիական տնտեսական միությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: -Մեր գործունեությունն ուղղված է մեր երկրների մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացման հարցերում երկխոսության հաստատմանը, որպեսզի ապահովենք փոխգործակցությունը, կանխատեսելիությունն ու զարգացման կայունությունն ինֆլյացիայի նպատակային ցուցանիշներին հասնելու պայմաններում, ինչպես նաև համատեղ պատասխանենք ժամանակակից մարտահրավերներին»:

Նրա խոսքով՝ երբեմն թվում է, թե միայնակ հնարավոր է ավելացնել ներքին համախառն արդյունքի աճի պոտենցիալը, սակայն նման աճը կլինի անկայուն, ու տնտեսությունն ավելի շատ կենթարկվի արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել Փարիզում՝ «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսին

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: