Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոփոխություններ՝ պետռեգիստրի ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովման համար

Վերադարձ լուրերի բաժին

16:32 , 10 Սեպտեմբեր 2020

Կառավարության նիստում հավանություն է տրվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթի ընդունմամբ կավելանան առցանց եղանակով գրանցման/հաշվառման նպատակով դիմումների քանակը, կկրճատվի կազմակերպությունների պետական գրանցման ժամկետը, անձանց կտրվի պետական գրանցման նախընտրելի օր նշելու հնարավորություն:

Վերացվում է առցանց եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, ստեղծվում է հնարավորություն հաշվառելու անհատ ձեռնարկատեր՝ լիազորված անձի դիմումի հիման վրա, հստակեցվում և կրճատվում են մի շարք կազմակերպա-իրավական ձև ունեցող կազմակերպությունների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) ժամկետները: Սահմանվում են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները, փոխվում են գրանցման ժամկետները, սահմանվում է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, մեղմացվում են հիմնադրամների մարմինների արձանագրություններին ներկայացվող պահանջները, փոփոխվում են պետական գրանցման/ հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: