Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոփոխություններ՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

12:15 , 17 Մարտ 2016

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում (Ծրագիր) իրականացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք նախաձեռնվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Փոփոխությունները և լրացումները հաստատվել են ՀՀ կառավարության 2016 թ. մարտի 17-ի նիստում: Ծրագրում կատարված փոփոխությունների և լրացումների նպատակն է`

1. առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավել ծրագրում, ովքեր ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, ինչը կարող է նպաստել ժողովրդագրական խնդիրների լուծմանը,

2. Ծրագրի հետագա աշխուժացումը. վերջին տարվա ընթացքում նկատվել է ծրագրի ներքո երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային վարկերի նվազման միտում:

Նշենք, որ ծրագրում մասնավորապես իրականացվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, այն է՝

երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն:

2. ավելացվել է ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը` մասնավորապես սահմանելով այն 25 մլն ՀՀ դրամ ներկայիս 16 մլն ՀՀ դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:

3. ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը` մասնավորապես, սահմանելով այն 17,5 մլն ՀՀ դրամ՝ ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամի փոխարեն:

4. Երևան քաղաքում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը` վարկառուի կողմից այլ բնակելի անշարժ գույք գրավադրելու պայմանով

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ