Invalid username or password
Կառավարությունը հաստատեց «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները։
EconoMood-ի հաղորդմամբ՝ նախագիծը մշակվել է «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով:
Ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:
Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր,
Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում,
Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևանի համայքի վարչական,
Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր,
Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում,
Սյունիքի մարզի մարզի վարչական կենտրոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և
Տավուշի մարզի վարչական կենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից:
Դիտումներ 218
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։