Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փորձ է արվում հնարավոր պատուհան գտնել Փաշինյան-Թրամփ հանդիպման համար. ԱՄՆ դեսպան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

18:12 , 25 Հուլիս 2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման համար փորձ է արվում հնարավոր պատուհան գտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նրա խոսքով՝ այս պահին հանդիպման մասին որոշում դեռևս կայացված չէ: «Դիտարկվում է հնարավորությունը, որ ԱՄՆ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև հանդիպում կայանա՝ Նյու Յորքում ,ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում»,- ասաց նա:

Միլսի խոսքով՝ Միացյալ Նահանգների կառավարությունն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը գոհ են երկկողմ հարաբերություններից բարձրաստիճան մակարդակով: «Վերջին 6 շաբաթների ընթացքում նախագահ Սարգսյանն է եղել Վաշինգտոնում, հանդիպում է ունեցել պետքարտուղարի հետ, առաջին փոխվարչապետն է այցելել Միացյալ Նահանգներ, այժմ ԱՄՆ –ում է գտնվում արդարադատության նախարարը»,- հավելեց դեսպանը:

ՀՀ վարչապետը Նյու Յորք է մեկնելու սեպտեմբերին:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսաուղերձի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը: «Առաջիկայում նախատեսվող այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը սեպտեմբերին պետք է մեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու, և ահա այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը, ինչի մասին կոնգրեսում ստորագրահավաք են սկսել և նամակ են հղում նախագահ Թրամփին»,- նշել էր ՀՀ առաջին փոխվարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց վարչապետ

Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:

ՈՒՂԻՂ. Շարունակվում է ԱԺ հատուկ նիստը. քվեարկվելու է վարչապետի ընտրության հարցը

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հատուկ նիստը։ Օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։ Առաջադրված է մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը։

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը: