Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փորձարկվելու է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգը

Վերադարձ լուրերի բաժին

15:45 , 01 Հուլիս 2020

«Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր, որն ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գործընթացի կարևոր մաս է կազմում: Ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ կենսաթոշակների վճարման նոր համակարգի ներդնում, որը սկզբունքորեն կփոխի մինչ այդ գործող՝ թղթային ցուցակներով վճարման համակարգը: Էլեկտրոնային նորարարությունը հնարավորություն կտա ծառայության որակը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին՝ բարձրացնելով ոլորտի վերահսկողության որակն ու նվազեցնելով առկա ռիսկերը:

Նախատեսվում է փոստատարների կողմից էլեկտրոնային սարքերի (պլանշետների) կիրառում, որոնց միջոցով առցանց համակարգ կմուտքագրվի նաև կենսաթոշակառուի բնակության վայրում կատարված վճարման տեղեկատվությունը, ինչպես նաև վճարման ճշգրիտ ժամը, վայրը և անհրաժեշտ այլ տվյալներ: Պիլոտային ծրագիրը կմեկնարկի մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանի փոստային բաժանմունքներում:

Անդրադառնալով ծրագրին՝ «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը նշեց. «Սա պիլոտային ծրագրի մեկնարկն է: Այս ծրագիրն առաջիկայում՝ հաջող փորձարկումից հետո, կկիրառվի ողջ ցանցի մասշտաբով և կներառի այլ ծառայություններ: Ծրագրի կարևորագույն բաղադրիչ է Հայփոստի աշխատակիցների վերապատրաստումը. մենք կարևորում ենք մեր աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման և աճի հնարավորությունները՝ չդնելով որևէ տարիքային սահմանափակում: Վստահ եմ՝ սա կտրուկ կբարձրացնի Հայփոստի ծառայությունների որակը»:

«Հայփոստ» ընկերությունն արդեն սկսել է փոստատարների ուսուցումը համապատասխան էլեկտրոնային սարքերի միջոցով: Պարբերաբար իրականացվում է էլեկտրոնային համակարգի գործառույթների թեստավորում և համակարգի փորձնական շահագործում՝ փոստատերների մասնակցությամբ:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև այլ ծրագրերից օգտվողները

Այդ մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը հուսով է, որ աշնան վերջին զբոսաշրջային փակված բիզնեսները կվերադառնան իրենց գործունեությանը

Զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են մոտ 90 տոկոսով:

Արտոնյալ պայմաններ՝ խաղող մթերող կազմակերպությունների համար

Այս տարին նախորդներից տարբերվում է նրանով, որ գինի և կոնյակ արտադրող, վաճառող կազմակերպությունները, կորոնավիրուսի տարածման հետևանքով, թե՛ ներքին, թե՛ արտահանման շուկաներում ունեն վաճառքների ծավալների զգալի կրճատում: