Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փորձագետ. «ԵԱՏՄ-ն ուսումնասիրող գիտավերլուծական հարթակների ստեղծման անհրաժեշտություն կա»

Վերադարձ լուրերի բաժին

23:44 , 23 Դեկտեմբեր 2019

Տարեցտարի գնալով մեծանում են Հայաստանից Ռուսաստան ֆինանսական առաքումները: Եվրասիական փորձագիտական ակումբի վեցերորդ ամենամյա համաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Սա խոսում է այն մասին, որ մեր երկրի ոչ միայն խոշոր, այլև միջին ու փոքր բիզնեսը հնարավորություններ են փնտրում Ռուսաստանում հաջող տնտեսական գործունեություն ծավալելու համար: Մենք մոտենում ենք ԵԱՏՄ շրջանակներում միասնական ֆինանսական շուկայի ձևավորմանը, ինչը իրողություն կարող է դառնալ 2025 թ.»,- ընդգծել է Սաֆարյանը:

Ըստ քաղաքագետի` Հայաստանի պատկան մարմինները Ռուսաստանի գործընկերների հետ երկխոսության եւ համագործակցության մթնոլորտում պետք է կարողանան լուծել մեր արտագնա աշխատողների հետ կապված զանազան հարցեր:

«Սա մեծապես կբարձրացնի մեր հասարակության վստահությունը թե՛ մեր իշխանության, թե՛ ԵԱՏՄ-ի նկատմամբ: Ուղղակի զարմանալի է, որ Խորհրդային Միության փլուզումից եւ նորանկախ պետությունների ձեւավորումից հետո անցած 28 տարում Հայաստանի ոչ ակադեմիական, ոչ բուհական եւ ոչ էլ գերատեսչական համակարգերում այդպես էլ չստեղծվեցին հետխորհրդային հետազոտությունների, եվրասիական հետազոտությունների կամ ԱՊՀ հետազոտությունների կենտրոններ: Նման կենտրոնները Ռուսաստանում և մյուս դաշնակից երկրներում փնտրում են գործընկերային հարթակներ Հայաստանում և չեն գտնում: Սպասել, թե նման կենտրոնների ստեղծման համար դրսից դրամաշնորհներ կլինեն, միամտություն է»,- նշել է Սաֆարյանը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: