Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոշին Ամուլսարից Ջերմուկ չի կարող հասնել (լուսանկարներ, տեսանյութեր)

Վերադարձ լուրերի բաժին

14:50 , 25 Հուլիս 2018

Ամուլսարի հանքը շահագործող Լիդիան Արմենիա ընկերությունը պարզաբանում է տարածել այն տեղեկությունների մասին, որ Ամուլսարի հանքի շինարարության ընթացքում կատարվող պայթեցումների պատճառով փոշին հասնում է մինչև Ջերմուկ։

* * *

«Հայկական բնապահպանական ճակատ» անվանումով կազմակերպությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ, որտեղ «բացահայտել» է Ամուլսարի կույտային տարրալվացման հարթակում շինարարական պայթեցման տեսանյութ, և պնդում է, թե պայթեցման փոշին հասնում է շրջակա համայնքներ և Ջերմուկ քաղաք:

Նախ՝ զավեշտալի է պայթեցման տեսանյութը որպես բացահայտում ներկայացնելը, երբ Լիդիանը վաղուց նման տեսանյութ տեղադրել էր իր Youtube-յան ալիքում: Անցյալ տարի շինարարական պայթեցում տեսնելու ցանկություն հայտնեցին Ջերմուկի և Կեչուտի դպրոցականները, որպեսզի համոզվեն, որ այն չի կարող բացասական ազդեցություն ունենալ համայնքի վրա: Կից՝ համայնքի բնակիչների շինհրապարակ այցելության և պայթեցման տեսանյութն է, որը Լիդիանը հրապարակել էր դեռ անցյալ աշնանը:

Երկրորդ, երբ մենք ասում ենք, որ պայթեցման կամ շինարարական փոշին չի կարող հասնել Ջերմուկ, ի տարբերություն որոշ ակտիվիստերի հայտարարության, մեր պնդումը հիմված է ոչ թե աչքաչափի, այլ գիտական մոնիտորինգի տվյալների վրա: Բոլոր պայթեցումներն ուղեկցվում են Լիդիանի բնապահպանական թիմի կողմից մոնիտորինգով՝ վիբրացիայի, օդի գերճնշման, փոշու մասնիկների և տարածական բաշխման շուրջ՝ հատուկ սարքավորումներով: Մոնիտորինգի արդյունքները հասանելի են մեր կայքում:

Եվ վերջապես նույնիսկ աչքաչափով՝ «Բնապահպանական ճակատի» տարածած տեսանյութից էլ ակնհայտ է, որ փոշին նստում է հենց այն տարածքում, որտեղ տեղի է ունենում պայթեցումը, ու նույնիսկ վառ երևակայության դեպքում չի կարող ճամփորդել մի քանի կիլոմետր և հասնել Ջերմուկ: Մոնիտորինգի արդյունքներն ապացուցում են, որ նույնսիկ 1.4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գնդեվազում բոլոր պարամետրերը նորմայի մեջ են: Շինարարական պայթեցումը փոքր ծավալի պայթեցում է, որից առաջացած փոշու հիմնական մասը, ինչպես երևում է տեսանյութում, նստում է մի քանի հարյուր մետր շառավիղով: Ամուլսարում արդյունաբերական պայթեցումները տեղի են ունենալու բացահանքերի տարածքում՝ մի քանի կիլոմետրով էլ ավելի հեռու բոլոր բնակավայրերից: Մինչդեռ զարմանալի է, որ Ամուլսարի դեմ վերջին մի քանի տարում հարյուրից ավելի հարցազրույց ու մամուլի ասուլիս տված Հայկական բնապահպանական ճակատը «մտահոգվում է» հենց միայն Ամուլսարով և օրինակ այլ հանքերում արդյունաբերական պայթեցման կետին ավելի մոտ գտնվող քաղաքների վերաբերյալ նման տեսանյութեր չի տարածում: Տե՛ս՝ օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում պայթեցման տեսանյութը, ինչպես նաև քարտեզները՝ բնակավայրերի և հանքավայրերի տարածության վերաբերյալ:

Ամուլսարի ապագա բացահանքերի հեռավորությունը բնակավայրերից

poshi1

Ամուլսարի կույտային տարրալվացման հարթակի հեռավորությունը Ջերմուկից և Գնդեվազից

poshi2

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բացահանքի հեռավորությունը բնակավայրից

poshi3

Տեսանյութեր

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դիլիջանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն

Զբոսաշրջիկների, ինչպես նաև տեղացիների համար Դիլիջանի և հարակից տարածքների մասին տեղեկություն ստանալն արդեն հեշտ է և հարմար. քաղաքում արդեն գործում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից իրականացված որոշ աշխատանքների հակիրճ նկարագիրը

2018թ. մայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրված արդյունքների վերաբերյալ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի