Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փողի արտահոսքի աճը պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ աճով

Վերադարձ լուրերի բաժին

11:59 , 03 Սեպտեմբեր 2019

2019 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն աճել է գրեթե 2 անգամ՝ կազմելով 126 մլն 400 հազար ԱՄՆ դոլար, իսկ արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը կրճատվել է մոտ 1.4 տոկոսով։

Կենտրոնական բանկը հրապարակել է հունիս ամսվա դրությամբ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ընդամենն ամսական փոխանցումների վիճակագրությունը։ Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 7 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ փոխանցումների ծավալն աճել է 2.4 անգամ։ Ինչպես պարզաբանում է Կենտրոնական բանկն՝ արտահոսքի աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով, ինչպես նաև 2018 թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող և հաջորդող ամիսների մակարդակներին:

Դիտարկվող ժամանակահատվածում մոտ 1.4 տոկոսով կրճատվել է դրամական փոխանցումների ներհոսքի ծավալը, զուտ ներհոսքը՝ դրամական փոխանցումների արտահոսքի և ներհոսքի տարբերությունը, ևս կրճատվել է՝ 60 տոկոսով։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 10 տոկոսով, իսկ Հայաստանից փոխանցված գումարների արտահոսքը՝ 18.8 տոկոսով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։