Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փողը շարունակում է պակասել

Վերադարձ լուրերի բաժին

15:42 , 15 Դեկտեմբեր 2015

Մասնավոր անձանց կողմից արտերկրից Հայաստան փոխանցվող գումարները շարունակում են նվազել։ Տրանսֆերտների նվազման միտումը շարունակվել է  նաև 2015թ. հոկտեմբերին։ Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

2015 թվականի հոկտեմբերին ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան փոխանցվել է շուրջ 144.7 մլն. դոլար` 2014 թվականի նույն ամսվա 200.9 մլն դոլարի դիմաց։ Այսինքն՝ ամսական կտրվածքով տրանսֆերտների ներհոսքը նվազել է 56.2 մլն դոլարով կամ 28%-ով։

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի առաջին 10 ամիսներին ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 1 մլրդ 336 մլն դոլար, ինչը 483 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Մասնավոր տրանսֆերտների ամենախոշոր աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Այս երկրից 2015թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան  փոխանցվել 842.4 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ ՌԴ-ից ուղարկվող գումարները պակասել են 502.4 մլն դոլարով։

ԱՄՆ-ից փոխանցվել է 144.3 մլն դոլար (նախորդ տարի՝ 123 մլն), Ղազախստանից՝ 36.7 մլն դոլար (նախորդ տարի 28.3 մլն), Գերմանիայից՝ 30.7 մլն դոլար (նախորդ տարի՝ 28.9 մլն)։

Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկիր են ուղարկել 598 մլն դոլար։ Արտահոսքը նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել է 137.9 մլն դոլարով կամ 18.7%-ով։

transferts

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։