Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փողերի ներկման համակարգը՝ գործողության մեջ. Երևանում փորձել են բանկոմատ թալանել (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

23:32 , 05 Դեկտեմբեր 2017

Այս տարվա մայիսին գրեցինք, որ Կենտրոնական բանկն ուժեղացնում է բանկոմատների անվտանգությունն ու դրամի պաշտպանվածությունը։ Բոլոր առևտրային բանկերի բանկոմատների շուրջ կտեղադրվեն տեսանկարահանման հզոր սարքեր:

Սակայն գլխավոր նորամուծություններից մեկն այն էր, որ բանկոմատներում տեղադրվելու էր հատուկ ներկանյութ։ Կողոպուտի փորձի ժամանակ բանկոմատն ավտոմատ ներկում է թղթադրամները՝ անպիտան դարձնելով դրանք օգտագործման համար։

Հանրապետության գրեթե բոլոր բանկոմատներն ունեն նման համակարգ, որն արդեն իսկ սկսել է կոնկրետ արդյունքներ ցույց տալ։

Այսպես, ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունը դեկտեմբերի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի բանկոմատներից մեկը կոտրել են։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 3-ից 8։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք կոտրել են չգործող ճաշարանի դռան փականը, մտել ներս և փորձել են կոտրել բանկոմատն ու փող հափշտակել։

Նրանք իրենց կամքից անկախ չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գողության պահին հատուկ ներկը լցվել է բանկոմատի փողերի վրա։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: