Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փողերի լվացման վիճակագրությունը

Վերադարձ լուրերի բաժին

13:25 , 14 Մայիս 2017

ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) 2016 թվականին շարունակել է իրականացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման  (ՓԼ/ԱՖ) հնարավոր տարրեր պարունակող բազմաբնույթ ազդակների վերլուծություններ: Այս մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2016 թվականի տարեկան հաշվետվության մեջ։

Նշենք, որ ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Հայաստանի Հանրապետության ֆինանսական հետախուզության ազգային մարմինն է, որի նպատակը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի մեխանիզմների ներդնումը և կիրարկումն է։

ՖԴԿ-ն ֆինանսական (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) և ոչ ֆինանսական (օրինակ՝ նոտարներ, շահումով խաղեր և խաղատներ կազմակերպող անձինք) ստանում է կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություններ և այլ տեղեկատվություն, վերլուծում և տեղաբաշխում է դրանք։

ՖԴԿ-ի կողմից կատարված վերլուծությունների արդյունքներով ՓԼ/ԱՖ վարկածների առաջադրմամբ համապատասխան տեղեկացումներ են ուղարկվել ինչպես իրավապահ մարմիններին, այնպես էլ օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմիններին (ՖՀՄ):

Վերլուծություններում հաճախակի հանդիպող սխեմաներից կարելի է առանձնացնել հետևյալները.

Խարդախության տարատեսակ սխեմաներ, այդ թվում՝

– Կեղծ քարտերի, արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերի գողացված տվյալների ապօրինի օգտագործումներ,

– Զանգվածային մարքեթինգի տարբեր մոդելների կիրառմամբ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման սխեմաներ,

– Ֆինանսական բուրգին μնորոշ հատկանիշներ պարունակող գործառնություններ,

– Չլիցենզավորված ֆինանսական միջնորդային ծառայությունների մատուցման փորձեր,

–  Հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, տնտեսական գործունեության ծավալները թաքցնելու միտում պարունակող ֆինանսական գործարքներ,

– ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տիպաբանություններով նկարագրված սխեմաներին համապատասխանող այլ դեպքեր:

ՖԴԿ կողմից ՓԼ/ԱՖ ռիսկերի զսպման նպատակով շարունակվել են միջոցառումներ իրականացվել ՀՀ բանկային համակարգի հնարավոր օգտագործման միջոցով անհայտ ծագում ունեցող գումարների՝ մի երկրից մյուսը տեղաշարժման փորձերը կանխելու ուղղությամբ:

Իրականացված վերլուծությունների արդյունքում, փողերի լվացման վարկածով 2016 թվականին իրավապահ մարմիններին տրամադրված տեղեկացումների, ՖԴԿ կողմից իրավապահ մարմիններից խնդրարկված և իրավապահ մարմինների կողմից ՖԴԿ-ից խնդրարկված տեղեկատվության, ինչպես նաև ՓԼ հանցադեպով հարուցված քրեական գործերի վերաբերյալ կազմված վիճակագրությունը ներկայացվել է աղյուսակում:

fdk

ՖԴԿ-ն շարունակել է օտարերկրյա ՖՀՄ-ների հետ համագործակցությունը, որի շրջանակներում 2016 թվականի ընթացքում ստացել է 26 և ուղարկել 20 հարցում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։