Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոխվել է Շենգեն վիզայի կարգը

Վերադարձ լուրերի բաժին

19:15 , 04 Փետրվար 2020

Փետրվարի 2-ից Շենգեն գոտու մեջ ներառված պետություններից յուրաքանչյուրի կողմից տրված մեկ միասնական կարճաժամկետ վիզան վավեր է Շենգենյան բոլոր 26 երկրներում ճանապարհորդությունների համար՝ 180 օրվա ընթացքում մինչև 90 օր։ Կանոնների փոփոխությունը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ունենան վիզա՝ ԵՄ երկրներ մուտք գործելու համար: Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ վիզայի դիմումները կարող են ներկայացվել ծրագրված ճամփորդությունից մինչև վեց ամիս շուտ, նախկին երեքի փոխարեն: Այժմ ավելի հեշտ է ստանալ երկարաժամկետ (1-5 տարի) մուլտիվիզա, ինչը հաճախ ճամփորդողների համար ժամանակի և ֆինանսների տնտեսման հնարավորություն է, որովհետև նրանք այսուհետ ստիպված կլինեն դիմելու ավելի պակաս հաճախականությամբ։

Հաճախ ճամփորդող քաղաքացիները, որոնք ունեն լավ վիզա-պատմություն, աստիճանաբար ավելի երկար վավերականության ժամկետի հաստատում կստանան՝ 1-5 տարի։ Դիմումների վարման ժամկետը մնացել է անփոփոխ՝ 15 օր։ Ընդհանուր առմամբ, վիզայի գինը 60 եվրոյից դարձել է 80 եվրո, քանի որ նախկին գինն այլևս չէր բավարարում բոլոր վարչական գործընթացները։ Սակայն մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների համար գինը մնացել է անփոփոխ՝ 35 եվրո։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արևային էլեկտրակայանի և գինու արտադրության ներդրումային ծրագրերի խթանում

Կառավարությունն արտոնություն է տրամադրել երկու առաջարկի: Կստեղծվի 95 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ:

4304 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Կբարելավվեն երեխա ունեցող ընտանիքների բնակաապահովության ծրագրերը

Կառավարությունը բարձրացնում է պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը: