Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպմանը

Վերադարձ լուրերի բաժին

11:18 , 19 Մայիս 2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային խմբի օնլայն հանդիպմանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Ավինյանի գրասենյակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կառավարությունների և բիզնեսների ռազմավարությունները, գլոբալ և տարածաշրջանային արժեշղթաներում առկա մարտահրավերները և հնարավոր լուծումները:

Փոխվարչապետը նշել է, որ բոլոր երկրները դիմագրավում են հանրային առողջության ճգնաժամի և կորոնավիրուսը դեռևս երկար ժամանակ խնդիր է լինելու: Ներկայացնելով ճգնաժամը հաղթահարելու Հայաստանի ռազմավարությունը՝ նա նշել է, որ մտցված սահմանափակումների ռեժիմը հնարավորություն է տվել ժամանակ շահել և ադապտացվել իրավիճակին, մեծացնել առողջապահական համակարգի կարողությունները: Հաջորդիվ, կառավարությունը անհրաժեշտ նախապատրաստություններից հետո մեղմացրել է սահմանափակումները՝ միաժամանակ սահմանելով նոր իրավիճակում տնտեսության ու հասարակության վարքագծի ու գործունեության պարտադիր կանոններ և ուղենիշներ:

Տիգրան Ավինյանն ասել է, որ ճգնաժամային այս շրջանը նաև խթան է կարևոր բարեփոխումներ իրականացնելու համար, հատկապես՝ թվայնացման ոլորտում: Նա անդրադարձել է թվային տնտեսության, թվային կառավարման ու թվային հասարակության հետագա զարգացման հնարավորություններին և համառոտակի պատմել մեր երկրի փորձի մասին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած: