Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Վերադարձ լուրերի բաժին

22:28 , 23 Սեպտեմբեր 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար կարևորագույն գործընկերներից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն համագործակցության ֆինանսական բաղադրիչով, այլև այն փիլիսոփայությամբ, որ կազմակերպությունը բերում է Հայաստան: Այդպիսով, ըստ Գրիգորրյանի ՎԶԵԲԸ նպաստում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի զարգացմանը: Փոխվարչապետի խոսքով՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մակարդակը բավականին բարձր է, և առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ առաջ մղելու և արդյունավետ իրականացնելու բոլոր համատեղ ծրագրերն ու գաղափարները: Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և առանձնակի շեշտադրել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը նպաստող քայլերի կարևորությունը:

ՎԶԵԲ փոխնախագահը շնորհավորել է Կառավարությանը վերջին տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների առիթով: Նա շեշտել է ժողովրդի կողմից շոշափելի հաջողությունների կարևորությունը: Յուրգեն Ռիգտերինկը հայտնել է ՎԶԵԲ պատրաստակամությունը մաս կազմելու այս բոլոր հաջողությունների և նպաստելու Հայաստանի հետագա զարգացմանը: Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը և Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

Ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով: