Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵԱՏՀ նախարարը քննարկել են վարորդական իրավունքների փոխճանաչումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

21:14 , 27 Փետրվար 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց փոխվարչապետի գրասենյակը

Գրիգորյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ինտեգրացիոն նախագծերը և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է նորանոր ձեռքբերումներ ունենալ տնտեսական և ֆինանսական ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագիծը, մտքեր են փոխանակել նախագծում առկա առանձին դրույթների վերաբերյալ: Մհեր Գրիգորյանն ու Տիմուր Ժակսիլիկովը կարևորել են համաձայնագրի դերը ԵԱՏՄ երկրների կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանության հարցում:

ԵԱՏՄ տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման տեսանկյունից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է վարորդական իրավունքների փոխճանաչման և միգրացիոն քարտերում առանց այցելության նպատակի փոփոխության աշխատանքային գործունեություն իրականացնելու հնարավորության կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել վերոնշյալ ուղղություններով առկա խնդիրների շուրջ և երկուստեք ընդգծել կառուցողական հունով դրանց լուծման ուղղությամբ իրականցվելիք քայլերի կարևորությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: