Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Վերադարձ լուրերի բաժին

00:32 , 31 Հունվար 2020

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտվնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Այդ մասին հայտնեց Գրիգորյանի գրասենյակը:

Նիստի օրակարգում են ԵԱՏՄ տարածքում շուկայի գործառնության շրջանակներում առկա խոչընդոտների վերացման, Միության տարածքում ինտեգրման զարգացման ուղղությունների, թվային տրանսպորտային միջանցքների վերաբերյալ հարցեր: Քննարկվում են նաև ԵԱՏՄ տարածքում մաքսային-սակագնային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կրակայրիչներ արտադրող ընկերությանն արտոնություն ստացավ

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 27-30 նոր աշխատատեղեր` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով։

Հայաստանը կօգտվի որոշ արտոնություններից ևս մեկ տարի

ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով:

Պետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը վերացնելու մասին արձանագրությունը

Վավերացումից հետո ցանկում նշված արտադրատեսակների ներմուծումն ավելի կհեշտանա: