Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոխվարչապետ Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին

Վերադարձ լուրերի բաժին

09:47 , 15 Սեպտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստաալիքին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:

«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը պետք է ընթանա բավականին ակտիվորեն»,- այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ МИР 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին։

Ռեպորտաժից պարզ չէ՝ Մհեր Գրիգորյանը խոսում է ԵԱՏՄ երկրների միջև առևտրում հաշվարկները ռուբլով իրականացնելո՞ւ, թե՞ ընդհանրապես դոլարից և արտարժույթից հրաժարվելու մասին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայկական գինու միջազգային պահանջարկը շարունակում է աճել

Անցնող տարվա ընթացքում հայ գինեգործները մասնակցել են միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների և գործարար կապեր հաստատել օտարերկրյա գործընկերների հետ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը հունվարի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ

Վարոս Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ

Ալեքսեյ Խերսոնցևի հետ նա քննարկել է երկու երկրներում որակի հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։