Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոխվարչապետ Ավինյանը ՎԶԵԲ տարեկան ժողովում ներկայացրել է ՀՀ տնտեսական կյանքի արմատական փոփոխությունները

Վերադարձ լուրերի բաժին

00:06 , 15 Մայիս 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՎԶԵԲ տարեկան ժողովի բացմանը և լիագումար նստաշրջանին: Նստաշրջանի օրակարգային հարցերը ներառել են կառույցի ռազմավարական, ինստիտուցիոնալ ու ֆինանսական հարցերը: Մասնավորապես, առանցքային քննարկման առարկա է եղել 2021-2025 թթ. ՎԶԵԲ ռազմավարական և կապիտալ շրջանակի ձևավորման նախապատրաստական աշխատանքները:

Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացրեց, որ նա ներկայացրել է ՀՀ տնտեսական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխությունները: Ավինյանը շեշտել է, որ ՎԶԵԲ 2021- 2025 թթ. Ռազմավարական և կապիտալ շրջանակի միջնաժամկետ թեմատիկ առաջնահերթությունները լավագույն կերպով ներդաշնակ են Հայաստանի ազգային առաջնահերթությունների հետ: Նա համոզմունք է հայտնել, որ բանկի եզակի գործարար մոդելի և մանդատի արդեն իսկ ապացուցված արդյունավետությունը խոսուն փաստ է տարածաշրջանի զարգացման մարտահրավերների հասցեագրմանը և առավել մրցունակ տնտեսություններ կառուցելուն միտված աջակցությունը շարունակելու համար: Կայացել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը ՎԶԵԲ փոխնախագահ Ալեն Պիլլոյի հետ:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Ավինյանն ընդգծել է մասնավոր հատվածի հետ ՎԶԵԲ համագործակցությունը շարունակելու և երկուստեք արդյունավետ պայմաններով այն խորացնելու կարևորությունը: Զրուցակիցները նաև քնարկել են շուրջ ջանքերը համատեղելու հնարավորույունները, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների, «խելացի» գյուղատնտեսության, վերականգնվող ու արևային էներգետիկայի ոլորտներում:

Փոխվարչապետը նաև հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի հետ: Քննարկվել են ջրային ոլորտի քաղաքականության ու ռազմավարական առաջնահերթությունների նույնականացման, ինչպես նաև` երկրի արտահանման ներուժը լիարժեք իրացնելու համար առկա խոչընդոտների բացահայտման ու դրանց ուղղությամբ համալիր լուծումների հարցերը, այդ թվում` տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքների ու կարգավորող ընթացակարգերի արդյունավետության բարձրացման համատեքստում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: