Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոխվարչապետը ներկայացրեց հակաճգնաժամային 25 միջոցառումների արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

2020 թվականին Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 25 միջոցառում: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշեց, որ միջոցառումներն ուղղված են եղել համավարակից տուժած գրեթե բոլոր ոլորտներին, ինչպես նաև թիրախավորված սոցիալական խմբերին:

Փոխվարչապետն ասաց, որ միջոցառումների մեծամասնությունն ավարտվել է, քանի որ դրանք կրում էին մեկանգամյա բնույթ: Գրիգորյանն ասաց, որ 1-ին և 2-րդ միջոցառումները դեռևս շարունակվում և լավարկվում են: 1-ին միջոցառման շրջանակում ներդրվել է կապիտալի համալրման գործիքակազմ, որի ներքո տրամադրվել է 20 մլրդ դրամի առավել արտոնյալ բարկ: Այս պահի դրությամբ հակաճգնաժամային միջոցառումների շահառուների աջակցության ընդհանուր գումարն, ըստ փոխվարչապետի, 239 մլրդ դրամ է՝ ներառյալ վարկավորման միջոցները:

Սոցիալական միջոցառումներն ավարտված են: Դրանց արդյունքները Գրիգորյանը ներկայացրեց խորհրդարանին:

Եվ այսպես՝ մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին աջակցություն, որտեղ ծնողը կորցրել էր իր գրանցված աշխատանքը՝ 2119 շահառու, վճարվել է շուրջ 200 մլն դրամ:

6-րդ և 22-րդ միջոցառումներով միանվագ աջակցություն է տրամադրվել աշխատանքից ազատված անձանց՝ 68 հազար դրամ՝ 13 175 անձ, վճարվել է 800 մլն դրամ:

Միանվագ աջակցություն չաշխատող հղի կանանց՝ 9781 շահառու, վճարվել է 1 մլրդ դրամ:

Տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին աջակցություն՝ 134 678 շահառու, վճարվել է 9.1 մլրդ դրամ:

Աջակցություն մինչև 18 տարեկան երեխա ունեցող երեխաներին, որտեղ երկու ծնողները չունեին գրանցված աշխատանք՝ 195 418 շահառու, 2 մլրդ դրամ:

11-րդ, 12-րդ, 16-րդ միջոցառումներով փոխհատուցվել է որոշ խմբերի կոմունալ ծառայությունների դիմաց ծախսերը՝ 728 851 շահառու, 7.7 մլրդ դրամ:

Մեկանգամյա աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին՝ նպաստի կեսի չափով՝ 86 718 ընտանիք, 1.2 մլրդ դրամ:

Բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների ուսանողների վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում՝ 3471 շահառու, 800 մլն դրամ:

Բնապահպանական խնդիրների լուծման միջոցով գյուղատնտեսական ոլորտում աշխատատեղեր ստեղծելու նպատակով ներգրավվել է 41 042 անձ, վճարվել է 200 մլն դրամ:

Միանվագ աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով՝ 44 934 շահառու, 3.1 մլրդ դրամ:

Տնտեսական ուղղվածության միջոցառումներ՝

Փոխվարչապետը նշեց, որ թիրախավորվել են տուժած ոլորտների տնտեսվարող սուբյեկտները, այդ միջոցառումներից մի քանիսը դեռևս շարունակվում են:

Եվ այսպես՝ տնտեսվարողների վարկերի սուբսիդավարում և համաֆինանսավորում՝ 1635 տնտեսվարող, 99.6 մլրդ դրամ:

Գյուղոլորտի նպատակային վարկերի սուբսիդավորում և ֆինասավորում՝ 35 352 տնտեսվարող, 71.5 մլրդ դրամ:

Միանվագ դրամաշնորհ ՏՏ ոլորտի տնտեսվարողներին՝ 61 շահառու, 1 մլրդ դրամ:

23-րդ միջոցառում՝ գործում է մինչև օրս, աջակցություն զբոսաշրջության ոլորտում գործող տնտեսվարողներին՝ 1315 շահառու, 3.5 մլրդ դրամ:

Աջակցություն 2020-ի գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսվարողներին՝ 45 շահառու, 19.7 մլրդ դրամ:

Աջակցություն վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով զբոսաշրջության ոլորտի տրանսպորտային ընկերություններին՝ 16 ընկերություն, 40 մլն դրամ:

3-րդ միջոցառման ուժով ՓՄՁ-ներին վարկեր են տրամադրվել՝ 844 շահառու, 9.3 մլրդ դրամ արտոնյալ վարկ:

5-րդ, 18-րդ, 21-րդ միջոցառումներով տրամադրվել են դրամաշնորհներ յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի աշխատավարձի չափով, մասնակցել է 38 476 տնտեսվարող, երեք միջոցառումների իրականացման համար տրամադրվել է 6.9 մլրդ դրամ:

Միանվագ աջակցություն միկրոձեռնարկատերերին՝ 5391 շահառու, տրամադրվել է 300 մլն դրամ:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: