Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում. Փոխնախարարը վստահեցնում է

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Լուրեր

15:09 , 19 Հոկտեմբեր 2016

Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը մեծ նշանակություն է տալիս կեղծ դեղերի դեմ շրջանառության պայքարին՝ ընդգծելով, որ դա ազգային անվտանգության խնդիր է: Ազգային ժողովում ԵԱՏՄ-ում միասնական դեղորայքի շուկա ստեղծելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ ՀՀ առողջ ապահության փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում:

«Կեղծ դեղերն արտադրվում են Հայաստանի շուկայից դուրս: Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում, կրկնում եմ, բայց դրանք լինում են շրջանառության մեջ: Դրանց դեմ պետք է պայքարեն այն երկրները, որտեղից ներմուծվում են: Հենց իրենք պետք է ջանքեր գործադրեն՝ կեղծ դեղերի արտադրության  դեմ պայքարելու համար: Պետությունը վերահսկում է օրինական արտադրությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Խաչատրյանը:

Ըստ փոխնախարարի՝ կեղծ  դեղերի հայտնաբերման միակ ճանապարհը փորձաքննությունն է, ահազանգը: «Ցավոք, մենք ունենք տեսչական մարմին, որի կարողությունները փոքր են, թույլ են: Իսկ ԵԱՏՄ-ում դեղորայքի միասնական շուկա ձևավորելու դեպքում այս տեսչության կարողությունները ուժեղանալու են»,- հավելեց Սերգեյ Խաչատրյանը:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: