Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոխնախարարը ներկայացրել է գյուղատնտեսության աջակցության ծրագրերից օգտվելու կարգը

Վերադարձ լուրերի բաժին

18:07 , 01 Ապրիլ 2020

Հայաստանում գյուղացիական տնտեսությունները կառավրության առաջարկած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում գյուղատնտեսության աջակցության ծրագրերից կարող են օգտվել երկու տարբերակով՝ կամ վարկավորմամբ, կամ փոխհատուցում ստանալով: Այդ մասին ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջորյանը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք, արտոնյալ ժամկետ՝ 3-12 ամիս, իսկ ինտենսիվ այգիների դեպքում՝ մինչև 5 տարի արտոնյալ ժամկետ: Արտոնյալ ժամկետում վարկի մարում չի արվում: «Առաջարկվող ծրագրերը երկու տարբերակով են՝ վարկավորում, փոխհատուցման բաղադրիչ: Քաղաքացին վարկի տարբերակից օգտվելու համար պետք է դիմի ֆինանսական կառույց: Այնուհետև ֆինանսական կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է կառավարությանը, նախարարությունն այդ դիմողներին խմբավորում է ըստ թեմաների, նրանց համար կազմակերպում դասընթացեր: Կորոնավիրուսով պայմանավորված՝ այդ դասընթացներն այս պահին կազմակերպվում են հեռակա: Դասընթացին ավարտին տրվում է հավաստագիր: Այդ հավաստագիրը պետք է ներկայացվի ֆինանսական կառույց, այնուետև յուրքանչյուր ֆինանսական կառույց ինքն է կատարում վարկունակության գնահատումը, որոշում վարկը տրամադրել, թե ոչ»,-ասել է փոխնախարարը:

Առաջարկվում է նաև փոխհատուցման տարբերակ: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունների, խելացի անասնաշենքների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման, ոռոգման համակարգերի ներդրման համար առաջարկվում են փոխհատուցման տարբերակներ: Յուրքանչյուրի համար սահմանված են տարբեր տոկոսներ: «Օրինակ՝ խելացի անասնաշենքների առաջին մոդելի կառուցման համար պահանջվող 11 մլն դրամից 5,5 մլն դրամը փոխհատուցում ենք մենք: Այս դեպքում պետք է դիմել նախարարություն: Օրինակ՝ տնտեսավարողը ջերմատուն կառուցելու համար պետք է դիմի նախարարություն, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և հողի, իր անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը: Այդ պատճեններն այս պահին կարող են ուղարկվել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին: Նախարարությունը դիտարկում է, այցելություն կատարում և տեղազննությունից հետո 5­օրյա ժամկետում կայացնում որոշում»,-տեղեկացրել է նա:

Խոջոյանը նկատել է՝ ջերմատների կառուցման համար ուսուցման բաղադրիչը կարևոր է: Բոլոր այն մարդիկ, որոնք կցանկանան օգտվել փոխհատուցման բաղադրիչից, պետք է անցնեն 5-օրյա դասընթաց: Դրանից հետո նրանք ստանում են հավաստագիր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: