Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոխնախարարը խոսել է «Աշտարակ-կաթ»-ի խնդիրների մասին

Վերադարձ լուրերի բաժին

14:53 , 17 Նոյեմբեր 2016

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է «Աշտարակ-կաթ» ընկերության շուրջ պտտվող խոսակցություններին։

Խոսքը շրջանառվող այն տեղեկությունների մասին է, որ «Աշտարակ-կաթ» ընկերությունը փակվում է։

«Կան տեղեկություններ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ դա այնպիսի իրավիճակ է, որ դժվարություններ է ստեղծել կազմակերպության գործունեության համար։ Եթե կառավարությունը տեսնի այնպիսի մեխանիզմներ, որոնք կախված են իրենից, և այդպիսի մեխանիզմների գործադրումը թույլ կտա նպաստել կազմակերպության բնականոն գործունեությանը, ապա մենք պատրաստ ենք այդպիսի քայլեր քննարկել և աջակցել։ Դրանք առայժմ գտնվում են նախնական քննարկումների փուլում, հետևաբար՝ ես այս պահին ավելին ասել չեմ կարող»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Հարցին՝ արդյոք պատճառներից որևէ բան հայտնի՞ է նախարարությանը, նախարարի տեղակալը պատասխանել է, որ դրանց մասին կհայտնեն կազմակերպության մասնագետները, քանի որ շուկայական պայմաններում գործող կազմակերպություն է, Հայաստանում վերջին 10-ամյակներում կայացած ընկերություններից մեկը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: