Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոթիի նավահանգիստը, «Ռոսնեֆտը» և Հայաստանը. հասունանում է նոր օֆշորային սկանդալ. Armtimes.com

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

15:33 , 26 Սեպտեմբեր 2016

Այս տարվա ապրիլին Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից։ Պատճառը «Պանամական սկանդալն» էր, երբ OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) ցանցի լրագրողները հրապարակեցին Պանամայի օֆշորային փաստաթղթերից որոշ հետաքրքիր տեղեկություններ։

Այդտեղ հայտնվել էին երկու տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ Միհրան Պողոսյանի անունը։ OCCRP-ի տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսսը, ով «Հոդված3» ակումբի նախաձեռնությամբ գտնվում է Հայաստանում, Armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենք դեռ շարունակում են ուսումնասիրել փաստաթղթերը:

Ըստ Բլոսսի՝ իրենք այժմ աշխատում են մի հետաքրքիր պատմության վրա, որը վերաբերում է Փոթիի նավահանգստին՝ ո՞ւմ է այն պատկանում, ի՞նչ մասնաբաժիններ կան, ինչպե՞ս են իրականացվում արտահանման եւ ներկրման սխեմաները:

«Փոթիի նավահանգստի հետ կապված խնդրի վրա: Այն շատ հետաքրքիր պատմություն կլինի: Սակայն սա բարդ գործ է: Շատ մարդիկ եւ սուբյեկտներ են ներգրավված այս գործի մեջ: Ուստի, մենք էլ աշխատում ենք մեծ թիմով: Դժվար է պատկերացնել, սակայն արդեն իսկ պարզ է դառնում, որ այդ նավահանգստի բաժնեմասերի 49%-ը պատկանում է ՌԴ պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը: Մենք ցանկանում ենք հասկանալ` ինչպես է դա տեղի ունեցել եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ»,- ասել է Դ. Բլոսսը՝ նշելով, որ սա վերաբերում է նաեւ Հայաստանին, քանի որ հայկական շատ բեռներ արտահանվում ու ներկրվում են հենց այդ նավահանգստով:  Շատ գործեր ու պատմություններ կան ու կլինեն Ադրբեջանի մասով, սակայն դա շատ բարդ եւ դանդաղ գործ է:

OCCRP-ի ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ ի սկզբանե մոտ 4 հազար փաստաթուղթ Հայաստանի մասին էր, մոտ 8 հազար՝ Ադրբեջանի: Դրանք պետք էր բացել եւ ստուգել, արդյոք արժեքավոր տեղեկություններ կան: Հայաստանում գտնվեց Միհրան Պողոսյան անունը, ավելի ճիշտ նրա հետ կապված ընկերությունը եւ գրվեց հայտնի պատմությունը: Վրաստանում մենք գտանք Բիձինա Իվանիշվիլիի անունը, իսկ Ադրբեջանի մասով գրվեց Ալիևների ընտանիքի հետ կապված պատմությունը:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։