Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստան ներկրվող ցորենի և շրոտի փոխադրումն էժանացել է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

01:46 , 04 Մայիս 2019

Վրացական երկաթուղով Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստան ներկրվող ցորենի և շրոտի փոխադրումների սակագները նվազեցվել են 52%-ով: Այդ մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

2019 թվականին հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների հասանելիությունը բարձրացնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Վրացական երկաթուղի» ԲԸ-ի հետ համատեղ տրամադրել է 52 տոկոս զեղչ՝ Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստանի Հանրապետություն փոխադրվող ցորենի և շրոտի համար: Ապրիլին արդեն փոխադրվել է այդ բեռնատեսակների առաջին խմբաքանակը:

««ՀԿԵ» ՓԲԸ-ի (փոխադրումներ ներմուծման հաղորդակցությունում) և «ՎԵ» ԲԸ-ի տարածքով Փոթիի հացահատիկային տերմինալից դեպի Հայաստանի Հանրապետություն նշանակմամբ հացահատիկային բեռների (ԱԽԲ 1001, 1005) և շրոտի (ԱԽԲ 2304, 2306) փոխադրման փոխադրավճարը հաշվարկելիս՝ կիրառվում է հետևյալ դրույքաչափը՝ 0,032 ԱՄՆ դոլար 1 տոննա*կմ դիմաց:

Տվյալ սակագինը թույլ է տալիս բարձրացնել երկաթուղային տրանսպորտի մրցունակությունը և Հայաստանի Հանրապետության մատակարարների համար ապահովել ազատ տրանսպորտային միջանցքներ»,-նշված է դեսպանության գրառման մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը: