Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՓՄՁ ոլորտը ֆինանսավորելու նպատակով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 6 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել Եվրասիական զարգացման բանկից

Վերադարձ լուրերի բաժին

15:04 , 11 Հուլիս 2018

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն պայմանագիր են ստորագրել ՀՀ-ում միկրովարկավորման խթանման նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը և ԵԱԶԲ Ակտիվների և պարտավորությունների կառավարման գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը:

Վարկային պայմանագրի համաձայն` Եվրասիական զարգացման բանկը 6 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ միկրո և միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով:
«Ուրախ եմ նոր պայմանագիր ստորագրելու առթիվ, որը կամրապնդի և կընդլայնի համագործակցությունը Եվրասիական զարգացման բանկի հետ: Այս համաձայնագրի շրջանակում ներգրավված ֆինանսական միջոցները մեզ թույլ կտան միկրո և փոքր բիզնեսի հաճախորդներին առաջարկել ավելի մատչելի և մրցունակ վարկային պրոդուկտներ՝ դրանով իսկ մեր նպաստը բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը»,-նշել է Ա. Օսիպյանը:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ միկրովարկավորման ծրագիրը մենք սկսել են դեռևս 2012 թվականից և արդեն ունենք հաջողված աշխատանքային փորձ: Կարծում են, որ այս նոր ծրագրի իրականացումը ևս կնպաստի միկրո և փոքր բիզնեսի կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մրցակցային միջավայրի զարգացմանը՝ խթանելով արտադրության ծավալների աճը, ապրանքների և ծառայությունների տեսականու ընդլայնումը, ապրանքի որակի բարձրացումը: Այսպիսով, միկրո և փոքր բիզնեսի աջակցությունը նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի շուկայական տնտեսության զարգացման վրա»,-նշել է ԵԱԶԲ Ակտիվների և պարտավորությունների կառավարման գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը:

Աշոտ Օսիպյանը նշել է, որ միկրո և փոքր բիզնեսին տրամադրվող վարկերը կնվազեն 1-ական տոկոսային կետով. վարկերը կտրամադրվեն 9%-ով և 10%-ով՝ 5 տարի մարման ժամկետով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը

Գնիշիկ գյուղում ոռոգման ջրի ներքին ցանց կկառուցվի

Արտահանման աճը շարունակում է դանդաղել

2017 թվականի հունիսին Հայաստանի արտահանումը կազմել է 199.4 մլն դոլար։

Միջին աշխատավարձը հունիսին նվազել է

2018 թվականի հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 171 950 դրամ։