Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՓՄՁ-ների 52.1 տոկոսը գործունեություն է ծավալում Երեւանում

Վերադարձ լուրերի բաժին

00:15 , 11 Հոկտեմբեր 2019

2017 թ. ՀՀ-ում գործող տնտեսվարողների թիվը 59 575 է եղել, որից միայն 108-ն են (մոտ 0.18 տոկոս) դասվել որպես խոշոր տնտեսվարողներ։ ՓՄՁ-ների 52.1 տոկոսը գործունեություն են ծավալում Երեւանում: Այդ մասին տեղեկացնում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ հղում անելով վիճակագրական ծառայությանը: ՀՀ ձեռնարկությունների մեկ աշխատողի ստեղծած ավելացված արժեքը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 9.3 մլն. դրամ՝մոտ 18.7 հազ. դոլար, խոշոր ընկերություններում այն կազմում է 10.7 մլն․ դրամ՝ մոտ 222 հազ. դոլար, իսկ ՓՄՁ-ներում՝ միջինը 8 մլն. դրամ՝ մոտ 16.8 հազ. դոլար: 2017 թ. գերփոքր, փոքր եւ միջին ձեռնարկությունների դերը ընդհանուր ՀՆԱ-ում կազմել է 24.6 տոկոս։ ՀՀ կառավարության ծրագրում ՓՄՁ զարգացման համար կարեւոր ոլորտ նախանշված զբոսաշրջության ոլորտի գլխավոր բաղադրիչ մաս կազմող կացության եւ հանրային սննդի կազմակերպման բաժնում ստեղծված ավելացված արժեքի 98.3 տոկոսը ստեղծում են ՓՄՁ-ները:

էկոնոմիկայի նախարարությունը մինչեւ հոկտեմբերի 23-ը քննարկման է դրել ՓՄՁ զարգացման 2020-2024 թթ. ռազմավարությունը: Դրա գործողության ընթացքում ՓՄՁ-ում ստեղծվելու է 39 հազար նոր աշխատատեղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են

Ցուցանիշը կառավարությանը դեռ չի բավարարում:

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը

Արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները:

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով: