Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՓՄՁ-ների համար ՀԴՄ գներն այսօրվա գործող 160 000 դրամից կարող են իջեցվել 60 000 դրամի

Վերադարձ լուրերի բաժին

09:23 , 23 Հոկտեմբեր 2018

Քննարկվել են ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների վերանայման և ՀԴՄ-ներին առնչվող այլ խնդիրներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ կայացել է քննարկում ՀՀ ՊԵԿ, ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկում իրականացնող և ավտոմատացման ծրագրեր մշակող կազմակերպությունների, ինչպես նաև ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների վերանայման, ինչպես նաև ՀԴՄ-ների կիրառման և սպասարկման ընթացքում ի հայտ եկող խնդիրները։

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՀԴՄ սարքերում պոս-տերմինալի պարտադիր առկայության պահանջը վերանայելու հնարավորությունը, որը կարող է նվազեցնել ՀԴՄ սարքերի գինը։ Միաժամանակ՝ ավտոմատացման ծրագրեր մշակող կազմակերպությունների կողմից որպես ՀԴՄ սարքերի այլընտրանք, առաջարկվել է ներդնել ՀԴՄ գործառույթների հետ կապված գործընթացների ամբողջական ավտոմատացման ծրագիր, որը, վերջիններիս պնդմամբ, կապահովի տեղեկատվության անվտանգ փոխանցում առանց ՀԴՄ սարքերի։ ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչների կարծիքով, առաջարկն սկզբունքորեն ընդունելի է, սակայն վերջնական գնահատական հնարավոր է տալ միայն ծրագրի գործարկման հետ կապված ՀՀ ՊԵԿ տեխնիկական ապահովվածության, օրենսդրական կարգավորումների, տվյալների անվտանգության և այլ հարցերի հետ կապված քննարկումից հետո։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԴՄ-երի ներմուծման, վաճառքի և սպասարկման ոլորտի ազատականացման և դրա հետ կապված խոչընդոտների հարցերը, որոնց լուծումը կբերի ազատ մրցակցային միջավայրի և ՀԴՄ-ների գների շուկայական ձևավորմանը, ինչպես նաև կնպաստի սպասարկման որակի լավացմանը։

Հակոբ Ավագյանը շեշտել է, որ կարևոր է հարցի շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսության միջոցով ձևավորել միասնական դիրքորոշում և գտնել լուծումներ, որոնք ՀՀ պետական բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չեն առաջացնի, կստեղծվի ապահովության անհրաժեշտ մակարդակ, միաժամանակ ՀԴՄ-ները կլինեն բիզնեսի համար մատչելի։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առ այն, որ քննարկման մասնակից ընկերություններն իրենց առաջարկները՝ անհրաժեշտ հիմնավորումներով, երկշաբաթյա ժամկետում կներկայացնեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, այնուհետև դրանք կքննարկվեն ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների հետ։

Հակոբ Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում նաև գրել է, որ հուսով է՝ կհասցնեն մինչև հունվարի 1-ը Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար ՀԴՄ գներն այսօրվա գործող 160 000 դրամից իջեցնել 60 000-ի: Քննարկվում են նաև այլ ծրագրային հնարավորություններ, օրինակ,առանց ՀԴՄ ֆիզիկական սարքի, ապահովել ՊԵԿ-ին անհրաժեշտ ֆիսկալ տվյալներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ