Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՓՄՁ համագործակցության ասոցիացիան առաջարկում է բիզնես շահերը ներկայացնող կառույցներին միանալ այս նախաձեռնությանը

Վերադարձ լուրերի բաժին

14:03 , 22 Մարտ 2018

ՓՄՁ Ասոցիացիան սկսել է մի նախաձեռնություն, որի նպատակն է ստեղծել ԱԺ պատգամավորների և գործարար շահերը ներկայացնող կառույցների հետ երկխոսություն անկախ հարթակ՝ ԱԺ-ՓՄՁ խորհուրդ:

ՓՄՁ համագործակցության համար, շարունակում է խիստ մտահոգիչ մնալ ան փաստը, որ մեր օրենսդրական նախաձեռնությունների գերակշիռ մասի հեղինակները գործադիր մարմնի ներկայացուցիչներն են (այն ինչ պետք է լիներ լրիվ հակառակը), որի արդյունքում մենք միշտ ունենում ենք իրականությունից կտրված օրենսդրական փոփոխություններ և դրանց կարկատաններ:

Մենք միասին կարող ենք ստեղծել հնարավորինս անկախ երկխոսության մոդել, որի արդյունքում կկարողանանք նաև ավելի հասցեական ազդեցություն ունենալ ապագայում սպասվող օրենսդրական փոփոխությունների, մեր բոլորի կողմից առաջարկվող նախաձեռնությունների հարցում:

Որպես առաջին քայլ կազմվել է Համագործակցության Հուշագիր, որը նախատեսված է սկզբում ստորագրելու իրական գործարար շահերը ներկայացնող կառույցների կողմից, ովքեր՝

– գործում են անդամության վրա հիմնված;
– նախորդող երեք տարիներին ակտիվ գործունեություն են ծավալել (իրականում գործել են՝ համագումարներ, ժողովներ, անդամների հետ հանդիպումներ…);
– ներկայացնում են առնվազն 50 ՓՄՁ ներկայացուցիչների;

որից հետո, մենք միասին՝ խորհրդի հիմնադիր անդամ գործարար շահերը ներկայացնող կառույցներս, խորհուրդ կհրավիրենք նաև պատգամավորների:

Կցված ֆայլով Ձեզ ենք ներկայացնում վերոհիշյալ Հուշագիրը, որը ստորագրելու դեպքում Ձեր կառույցը ևս կդառնա ԱԺ-ՓՄՁ խորհրդի հիմնադիր անդամ, մեզ կաջակցի իր փորձով և հնարավորություններով միասին ստեղծելու առավել կենսունակ պետություն-մասնավոր հատվածի երկխոսության ՓՄՁ խորհուրդ, դրա կանոնադրությունն ու աշխատակարգը:

Խնդրում ենք տարածել այս առաջարկը բոլոր այն բիզնես շահերը ներկայացնող հասարակական կառույցներին, առևտրաարդյունաբերական պալատներին, որոնք բավարարում են սույն նամակում և Հուշագրում նշված նվազագույն չափորոշիչներին:
Հայտնեք խնդրեմ Ձեր դիրքորոշումը մինչև սույն թվականի մարտի 30-ը:

Շնորհակալություն համագործակցության համար:

Ծրագիրը իրականացվում է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ:

https://drive.google.com/file/d/1_m-IVD6AiToGFyoDiLg5gPpALKfOF8As/view

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին