Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՓՄՁ ԶԱԿ-ը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կհամագործակցեն

Վերադարձ լուրերի բաժին

15:29 , 26 Դեկտեմբեր 2017

Դեկտեմբերի 26-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի (ՀԱԱԳ) գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը և «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Համաձայն համագործակցության հուշագրի՝ կողմերը կփոխանակեն արտահանման գործընթացի խթանման համար անհրաժեշտ տեղեկատվություն, համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում ստացված արդյունավետ արտահանման իրականացման համար կիրառվող մեխանիզմների, ընթացակարգերի և միջազգային լավագույն փորձի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև կկազմակերպեն համատեղ քննարկումներ, գործարար հանդիպումներ, սեմինարներ և վերապատրաստումներ:

Համատեղ միջոցառումների արդյունքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի միջոցով ՓՄՁ-ները կիրազեկվեն արտահանման աջակցությանն ուղղված՝ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության կողմից առաջարկվող գործիքակազմի մասին:

Կողմերը կարևորել են համագործակցության հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ վերջինս կնպաստի արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների բացահայտմանը, ինչպես նաև ՓՄՁ ԶԱԿ-ի  և ՀԱԱԳ ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

###

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային  կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002 թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը,  ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

**

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2013 թ.: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից  մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները  արդյունավետ լուծում են հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը

«Քայլ արա, ընտրիր Հայաատանը». Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն (տեսանյութ)

Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։

Վարկավորման ծավալներն աճել են. դրամով վարկերը գերազանցել են 1 տրլն դրամի շեմը

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2018 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 852.4 մլրդ դրամ