Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՓՄՁ ասոցիացիայի փոխնախագահն առաջակում է թանկարժեք իրերի վաճառքով զբաղվողներին թույլ տալ գործել շրջանառության հարկման դաշտում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:36 , 02 Ապրիլ 2019

Թանկարժեք իրերի արտադրությամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողները Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխություններով այլևս չեն կարող գործել արտոնագրային հարկման դաշտում: Փոքր և միջին ձեռնարկատերերի համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանն առաջարկում է թույլ տալ դրանց գործել շրջանառության հարկի ռեժիմում` վճարելով 1.5-2 տոկոս շրջանառության հարկ` առանց շեմի սահմանափակման: b4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանն ասաց Ավագյանը:

«Հարկային օրենսգրքի փաստաթուղթն իր առաջ խնդիր է դրել հարկային ռեժիմները կրճատել, մասնավորապես արտոնագրային վճարը վերացնել: Մենք ունենք ՓՄՁ-ների մի խոշոր խումբ, որոնք զբաղվում են թանկարժեք իրերի արտադրությամբ և վաճառքով, մասնավորապես ոսկու շուկայում գործունեության ծավալող տնտեսվարողները: Հաշվի առնելով, որ հումքից սկսած մինչ պատրաստի արտադրանքի շուկան այդքան էլ հստակ չէ, նրանց համար սահմանվել էր արտոնագրային վճար: Այս պահին ոսկու շուկաներում գործող տնտեսվարողները վճարում են հաստատագրված վճար` արտոնագրային հարկ՝ իրենց զբաղեցրած վաճառասեղաններից: Հիմա, երբ այդ հարկատեսակը հանվում է, այդ խնդրին ենք առնչվում, որին առնչվել են 2014-2015 թթ, քանի որ նրանք վաճառում են թանկարժեք իրեր և նրանց շրջանառությունը շատ արագ մոտենում է 115 մլն դրամի շեմին, և նրանք հայտնվում են ավելացված արժեքի հարկի դաշտում»,-ասաց Ավագյանը:

Նա նշեց, որ առաջարկում են, որ տվյալ ոլորտին թույլ տան աշխատել շրջանառության հարկի ռեժիմում` վճարելով 1.5-2 տոկոս շրջանառության հարկ` առանց շեմի սահմանափակման: Նրա խոսքով՝ ոսկու շուկայում հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ գործակալական եկամուտ է լինում, այսինքն` վաճառողը ոսկերչին կարող է պատվեր տալ և իրար հետ հավաքական մեկ ապրանք ունենան,և արդյունքում իր եկամուտը լինի այդ գործակալական միջնորդական վճարը: Ավագյանը նկատեց, որ շրջանառության հարկի ռեժիմը թույլ չի տալիս հարկել գործակալական վճարը, այլ շրջանառություն է դիտվում զարդի վաճառքը: Նա կարգավորման կարիք տեսավ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։