Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Փիրալյան» ընկերությունը մտադիր է ավելացնել կոշիկի արտադրության և արտահանման ծավալները (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

18:50 , 22 Օգոստոս 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ընկերություն: Կառավարության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության արտադրական գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:

Տեղեկացվել է, որ խոշոր ներդրումների արդյունքում ձեռնարկությունը հագեցվել է իտալական նորագույն սարքավորումներով, իսկ արտադրանքի մեծ մասն իրացվում է ներքին շուկայում: Ընկերությունն իր առջև նպատակ է դրել ավելացնել արտադրական և արտահանման ծավալները:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ այս ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտը, տարբեր գործիքակազմերով օժանդակելու է այս ոլորտում գործող ձեռնարկություններին՝ մեր երկրում կոշիկի արտադրության ավանդույթները վերականգնելու և զարգացմանը նպաստելու համար:

piralyan-2 piralyan-3 piralyan-4 piralyan-5

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ

Նախարարն ընդունել է իսպանական Cobra ընկերության ներկայացուցիչներին

Աշոտ Մանուկյանն ընդունել է «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերության տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի համոզմամբ՝ դատարանների բեռնաթափումը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը

Կարեն Կարապետյանին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության 2017 թվականի գործունեության արդյունքներն ու 2018-ի անելիքները