Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փետրվար ամսին գրանցված աշխատողների թիվն աճել է 8 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

14:11 , 07 Մայիս 2020

2020թ.-ի փետրվար ամսին Հայաստանի աշխատանքի շուկայում աճել է կազմակերպությունների, գրանցված աշխատողների թիվը։ Մասնավորապես 2020թ.-ի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17%-ով աճել է ՀՀ-ում գործող կազմակերպությունների թիվը՝ կազմելով 48 հազար 186, իսկ 8%-ով աշխատողների թիվը՝ կազմելով 614 հազար 812 մարդ:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.2%-ով՝ կազմելով 190 հազար 136 դրամ:

Անցած տարվա ընթացքում գործազրկության մակարդակը կրճատվել էր. եթե 2018թ.-ի չորրորդ եռամսյակում գործազուրկների թիվը 228 հազար 800 էր, ապա 2019թ-ի նույն ժամանակահատվածում 202 հազար 300 էր, կամ, այլ կերպ ասած, գործազրկության մակարդակը 2018թ-ին կազմում էր 20.8%, իսկ 2019թ-ին արդեն կազմել է 17.9%: Միջին ամսական անվանական աշխատավարձը վերջին 2 տարվա ընթացքում աճի միտում ունի. 2019թ-ին միջին ամսական աշխատավարձը կազմել է 182 հազար 683 դրամ, այն պարագայում, երբ 2018թ-ին այդ ցուցանիշը 172 հազար 727 դրամ էր: 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ գրանցվել է 1.4% գնաճ:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի

Երկրի տարբեր համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները համոզված են, որ երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագիրը կնպաստի նաև գյուղական կյանքի ակտիվացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն: