Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փաստական ուղղումներ Բրոնոզյանի փորձագետների վերջին մեկնաբանությունների վերաբերյալ (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

10:37 , 27 Հունիս 2018

Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող Լիդիան Արմենիա ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Հ. Բրոնոզյանի փորձագետներ Էնն Մաեսթի և Անդրե Սոբոլևսկու հայտարարություններին, որ նրանք արել էին Ամուլսարում (ընկերության հետ հանդիպման ժամանակ) և դրանից հետո Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

* * *

Ամուլսար կատարած այցից հետո անցյալ շաբաթ Հ. Բրոնոզյանի փորձագետներ Էնն Մաեսթը և Անդրե Սոբոլևսկին ընդունեցին, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք նրանք հաշվի չեն առել, կամ որոնց մասին տեղյակ չէին, երբ անցյալ տարի մի քանի զեկույց էին գրել Ամուլսարի ծրագրի մասին՝ առանց Ամուլսար երբևէ այցելելու և առանց Լիդիանի մասնագետների հետ խոսելու:

Այդուհանդերձ, այցին հաջորդած հայտարարության մեջ նրանք մի շարք փաստացի սխալներ պարունակող հայտարարություն արեցին, որը հակասում էր նրանց իսկ հնչեցրած կարծիքին Ամուլսարում: Ավելին՝ իրենց մամուլի ասուլիսում հնչած բանավոր հայտարարությունները հակասում էին իրենց գրավոր հայտարարությանը:

Կից ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ կան իրարամերժ բազմաթիվ հայտարարություններ: Մենք կարևոր ենք համարում անդրադառնալ մի քանի փաստերի, որպես մեր շահագրգիռ կողմերին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն:
1. Փորձագետների տարածած հայտատարության մեջ ասվում է, որ պասիվ մաքրման կայանը չի կարող արդյունավետ մեթոդ լինել Ամուլսարում թթվային ապարների դրենաժի ռիսկի կառավարման համար: Մինչդեռ Ամուլսար կատարած այցելության ընթացքում պարոն Սոբոլևսկին ինքն է բազմիցս ընդունում, որ այդ մեթոդը կարող է աշխատել (տես կից տեսանյութը): Նաև ասուլիսին, հակասելով իրենց իսկ տարածած հայտարարությանը, ընդունում է, որ պասիվ մաքրման կայանը կարող է արդյունավետ լինել: Ավելին՝ պարոն Սոբոլևսկին հեղինակել է հոդված, հենց Ամուլսարին համարժեք իրականության մեջ պասիվ մաքրման կայանների արդյունավետության մասին (տես կից տեսանյութը): Ափսոսում ենք, որ այն ինչ պարոն Սոբոլևսկին ընդունելի մեթոդ է համարում այլ երկրներում, Հայաստանում ներկայացնում է որպես «էքսպերիմենտալ»: Իրականում այս մեթոդի արդյունավետ կիրառման բազմաթիվ օրինակներ կան աշխարհում, որոնցից մի քանիսը ներկայացված են տեսանյութում:

2. Էնն Մաեսթը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Լիդիանը փոխել է թթվային դրենաժի կառավարման մեթոդը` ՇՄԱԳ-ում ներկայացվածից և հարցազրույցներից մեկում նա պնդում է, որ Ամուլսարում իրեն ասել են, թե բոլոր դատարկ ապարները թթվագոյացնող են: Տեսանյութից ակնհայտ է, որ նրան ասել են ճիշտ հակառակը: Հակառակ տիկին Մաեսթի պնդման, ՇՄԱԳ-ում և ԲՍԱԳ-ում ներկայացված բոլոր մեթոդները պահպանվել են և բավարար են թթվային դրենաժի կառավարման համար: Լիդիանը հետամուտ է եղել տեխնիկատնտեսական հիմնավորմամբ նախատեսված  լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացմանը շինարարությանը զուգահեռ և լրացուցիչ ապահովության մեթոդներ է ներդնում՝ էլ ավելի արդյունավետ կառավարման համար: Այն հայտարարությունը, թե Լիդիանը փոխել է ՇՄԱԳ-ով և ԲՍԱԳ-ով նախատեսված միջոցառումները, չեն համապատասխանում իրականությանը:

3. Կից տեսանյութում Բրոնոզյանի փորձագետները մի քանի անգամ ընդունում են, որ Լիդիանը կարող է ցուցադրել, որ թթվային դրենաժի իր առաջարկած կառավարման մեթոդները արդյունավետ են: Մինչդեռ իրենց տարածած գրավոր հայտարարությունը, ցավոք, հակասում է իրենց իսկ բանավոր խոստովանությանը (տես տեսանյութը) , և սխալ ազդակներ է ուղարկում հայ հասարակությանը:

Լիդիանը առաջին ընկերությունն է Հայաստանում, որ կիրառում է թթվային դրենաժի կառավարման ժամանակակից մեթոդներ: Մենք շարունակում ենք վստահ լինել, որ Ամուլսարում թթվային դրենաժի ռիսկը համեմատաբար մեղմ է, և, այդուհանդերձ, պատշաճ ուշադրությամբ ենք մոտեցել խնդրին և ներկայացրել ենք համապարփակ և շատ խիստ կառավարման պլան: Մեր մոտեցումը դրական են գնահատել ծրագիրը ֆինանսավորող միջազգային կազմակերպությունները և անկախ բնապահպանական աուդիտորները:

Մենք վստահ ենք, որ Լիդիանը կարող է բարձրացնել Հայաստանում հանքարդյունաբերության որակի նշաձողը, և դա ընդունել է նաև Բրոնոզյանի փորձագետը: Մենք նաև հույս ունենք, որ Ամուլսարում թթվային ապարների դրենաժի կառավարման ծրագիրը կբարձրացնի Հայաստանում այս խնդրի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը և հիմք կդնի նաև այլ հանքերում խնդրի պատշաճ կառավարման համար: Մենք բաց ենք կառուցողական երկխոսության համար և հույս ունենք, որ հետագա քննարկումները հիմնված կլինեն փաստերի, հետևողական փաստարկների և գիտության վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը

Հուլիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացված գործարքներն են.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ոսկու գրավով վարկեր ունեցող հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%