Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փաշինյանն ընդգծեց գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում շոշափելի շարժերի առկայությունը

Վերադարձ լուրերի բաժին

18:58 , 27 Հունիս 2019

Գյուղատնտեսական ապրանքների ոլորտում այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամկետների նկատմամբ շոշափելի շարժեր են արձանագրվել: Այդ մասին կառավարության հունիսի 27-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիս ամսվա տնտեսական ցուցանիշներին:

«Մայիսի ընթացքում բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 76.7%-ով: Ընդ որում, 86.2%-ով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 60.9%-ով՝ կենդանական ծագման արտադրանքի արտահանումը: Բուսական ծագման արտադրանքի կեսից ավելին եղել է լոլիկի մասով, արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 171%-ով: Ընդ որում, ես ուզում եմ արձանագրել, որ առաջին եռամսյակի տվյալներով մենք լոլիկի արտահանման շատ լուրջ անկում ունեինք, և այս աճով մենք կոմպենսացնում ենք այդ բացը: Ելակի արտահանումը կազմել է 700 հազար ԱՄՆ դոլար, որը 10 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ վարունգի արտահանումը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 1.1 մլն ԱՄՆ դոլար: Արտահանվել է 3.2 մլն ԱՄՆ դոլար արժեքով թարմ ձուկ, որը 1.2 մլն ԱՄՆ դոլարով, կամ 61%-ով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ծավալը»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում հունվար-մայիս ամիսներին բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 11.8%:

«12.6%-ով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 10.2%-ով աճել է կենդանական ծագման արտադրանքի արտահանումը: Ավելի քան հնգապատկվել է վարունգի արտահանումը, կրկնապատկվել է ելակի արտահանումը, 35%-ով աճել է թարմ ձկան արտահանումը, կազմելով մոտ 12 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննչական կոմիտեն պարզաբանել է անիմացիոն հոլովակի թողարկումը

Ըստ կոմիտեի՝ հրապարակվել է հոլովակի նախական տարբերակը:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է օգոստոսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկագիրը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը

Պարզապես Բանկի հաճախորդները պետք է ուղարկեն ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով: