Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փաշինյանն անհրաժեշտ է համարում հանքարդյունաբերական արտադրանքի տեսակարար կշռի նվազեցումն արտահանման ծավալում

Վերադարձ լուրերի բաժին

21:26 , 12 Փետրվար 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտահանման ծավալում հանքարդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը նվազեցնելու կարիք է տեսնում: Միևնույն ժամանակ, նա շեշտում է Հայաստանում հանքարդյունաբերության` բնապահպանական ամենախիստ չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտությունը: b4b.am-ի հաղորդմամբ` Փաշինյանն այդ մասին ասաց ԱԺ ամբիոնից` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:

Զոլյանն առաջարկեց կառավարության ծրագրի կոնտեքստում անդրադառնալ հանքարդյունաբերությանը: «Ծրագրում մի ձևակերպում կա` իրականացնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը համահունչ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ` ապահովելով հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ընթացակարգերի պարզեցում, ազդակիր համայնքի բնակչության կարծիքի և բիզնեսի շահերի հավասարակշռում: Արդյո՞ք դա նշանակում է, որ նոր հանք հիմնադրելն ավելի հեշտ է լինելու»,-հետաքրքրվեց Զոլյանը:

Վարչապետը պատասխանեց, որ այո, սակայն այդ թվում հանքարդյունաբերությունը պետք է համապատասխանի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին: «Հանքարդյունաբերություն պետք է լինի: Սակայն արդյոք հանքարդյունաբերությունը պետք է լինի այնպեսին, ինչպես այսօր է: Ոչ, այդպիսին չպետք է լինի: Այն պետք է լինի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող: Աշխատանքային իրավունքները պետք է հաշվի առնենք, ազդակիր համայնքների կարծիքը պետք է հաշվի առնենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ եթե հանքարդյունաբերությունը համապատասխանում է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին, ապա կարող են լինել նոր հանքեր, եթե չի համապատասխանում, չեն կարող լինել:

mines

Վարչապետը շեշտեց, որ այսօր մեր տնտեսության կառուցվածքի մեջ մի խոշոր հատվածը գյուղատնտեսությունն է, մի խոշոր հատված` հանքարդյունաբերությունը: «Մեր պատկերացումը հետևյալն է, որ ՀՀ արտահանման ծավալներում հանքարդյունաբերության արտադրանքի տեսակարար կշիռը պետք է գալով նվազի: Պետք է ավելանա բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը»,-նշեց նա:

Փաշինյանը միևնույն ժամանակ նկատեց, որ աշխարհում չկա մի այնպիսի պետություն, որտեղ հանքարդյունաբերություն չկա, պարզապես դա բերվում է հնարավորինս բարձր ստանդարտների, որ վնաս չհասցնի հանրության առողջությանը: Նա նշեց, որ օգտակար հանածոների խելամիտ օգտագործումը օգուտ է բերում պետությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]

Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 20%-ով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը: b4b.am-ի հաղորդմամբ՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին այդ մասին հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Հայաստանից արտահանման ծավալները, […]

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով»,-Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ արդիականացման ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո: