Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փաշինյանը պարզաբանում է, թե որ դեպքում կբարձրանան աշխատավարձերն ու թոշակները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:01 , 13 Փետրվար 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պատգամավորների հարցերին պատասխանելու ընթացքում նշել է, թե ըստ իրենց ծրագրի որ դեպքում կբարձրանան աշխատավարձերն ու թոշակները:

B4b.am-ի փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին վարչապետն այդ մասին խոսել է՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Այսօր մեր հանրակրթության համակարգում շուրջ 12 հազար հաստիք կա, որոնց կարիքը չկա ընդհանրապես: Այսօր մեր երկրում կան մանկավարժներ, ովքեր ստանում են 25 հազար աշխատավարձ այն դեպքում, երբ բյուջեով սահմանված է, որ աշխատավարձը պետք է լինի 125 հազար դրամ: Սա այն պատճառով է, որ մեկ դրույքի վրա գրանցում են մի քանի հոգու»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ մինչև պետական և հանրային օրգանիզմը չառողջացնեն, այդ խնդիրները չեն կարող լուծվել:

«Պետք է գտնենք, թե մեկ դրույքի վրա գրանցված ով է այդ ավելորդ աշխատողը, իրեն պետք է ասենք, որ գնա զբաղվի իր գործով, որպեսզի մանկավարժն էլ իր աշխատավարձով անի իր աշխատանքը: Թոշակների ավելացման համար Կառավարությունն իր բաժինը կանի ստվերի դեմ պայքարելով, բայց, եթե թոշակառուն գնա իր թոշակով շաքարավազ գնի ու կտրոնը չվերցնի, իր թոշակը շատ քիչ է բարձրանալու»,- եզրափակել է վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ապրիլի 19-ին խորհրդարանում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը: Այսօր կայանալու է նաև ՏՄՊՊՀ նախագահի ընտրությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զելենսկին հայաստանյան լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել էր, որ ի տարբերություն նախորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ինքն անպայման այցելելու է Հայաստան, իր թիմում կան հայեր, և ինքը հայ ժողովրդին շատ է սիրում:

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն: