Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Փաշինյանը հուսով է, որ հարկային փոփոխությունների նկատմամբ դրական արձագանք կլինի-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:50 , 07 Մարտ 2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստին մանրամասն ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Անդրադառնալով նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ նախագիծը տալիս է փոքր բիզնեսի սահմանումը, ապա նշեց, որ հարկերից ազատելը աշխատանքի խրախուսման տրամաբանության և փիլիսոփայության մեջ է:

Նա մանրամասնեց, որ մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռներեցները կազատվեն հարկերից: b4b..am-ի համաձայն՝ վարչապետը նշեց, որ Բրյուսել կատարած այցի շրջանակում ևս կարևորվել են այդ սեգմենտի համար ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու և հատուկ ցածր տոկոսով վարկեր տրամադրելու հարցերը:

Անդրադառնալով ռիսկերին՝ վարչապետն ասաց, որ երբ նախկինում այդպիսի շեմեր են եղել, ընկերությունները տրոհվել են: «Այս գործիքի նպատակը աղքատության հաղթահարման պրոցեսում քաղաքացիներին աջակցելն է, և հույս ունեմ, որ չենք ունենա այդ իրավիճակը, որ հիսուն, հարյուր միլիոն շրջանառություն ունեցողները չեն տրոհվի և դառնա տասը, քսան մինի ձեռնարկություններ և սրա համար շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը՝ ՀԴՄ-ների հարցում լինել հետևողական»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, թե պետք է փոխեն ռեժիմը, որ անվստահության կանխավարկածով չվերաբերվեն միմյանց կառավարությունը և հասարակությունը: «Մենք պետք է վստահենք քաղաքացիներին, և քաղաքացիները պետք է վստահեն կառավարությանը: ՀԴՄ խփել-չխփելով է որոշվելու՝ մինի ձեռնարկությո՞ւն է տվյալ բիզնեսը, թե ոչ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ կլինի պոզիտիվ արձագանք: Նա օրինակ բերեց, որ անհատ տաքսու վարորդներին ազատել են արտոնագրային վճարումներից, և հույս հայտնեց, որ նրանք այդ գումարը կներդնեն իրենց ծառայությունների որակը բարձրացնելու համար, քանի որ յուրաքանչյուր տաքսու վարորդ Հայաստանի իմիջը ձևակերպող անհատ է: Նա «տնական շորերով», «չստերով» տաքսու վարորդներին կոչ արեց, որ իրենք իրենց աշխատանքին ճիշտ վերաբերեն` սկսած տաքսու մեջ ծխելուց վերջացրած արտաքին տեսքով:

Վարչապետն անդրադարձավ նաև ստվերային աշխատավարձերին` նշելով, որ սա կնպաստի, որպեսզի նաև ստվերից դուրս գան այդ աշխատավարձերը:  «Հեղափոխությունից հետո 37 հազար աշխատատեղ հայտնվեց, որոնց մեծ մասը եղած, բայց չգրանցած աշխատատեղերն էին, և հույս ունեմ, որ այս պրոցեսը կշարունակվի: Մենք ուզում ենք խրախուսել բարձր աշխատավարձերը»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։